«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

Ավետ Բարսեղյանի հեքիաթն արդեն իրականություն է. դուստրը լիովին փոխել է հայրիկի կյանքը, ի վերջո, նրա անունը պատահական չի ընտրված` Լուսե: Փոքրիկն այսօր դարձավ 1 տարեկան։ Դստեր առաջին տարեդարձի առթիվ հայրիկը նրան երգ է նվիրել։ Ավետի խոսքերով գրված երգը լավագույնս արտահայտում  է կուտակված զգացմունքները, որոնց մասին հաղորդավարը, գրեթե, չի խոսում հանրային տիրույթում։

 

Լուսեի տարեդարձի օրը Ավետը բացառություն է արել Tert.am Life-ի ընթերցողների համար և խոսել դստեր ու նրան նվիրած երգի մասին։

 

«Հեքիաթ աղջիկ, դու իմ Լուսե, ինչքան երկար եմ քեզ սպասել». այս խոսքերն ու ամբողջ երգը Ավետը գրել է դեռևս 1 տարի առաջ՝ առաջնեկի ծննդյան գիշերը։ Երգը ծնվել է Լուսեի հետ. «Լուսեի լույս աշխարհ գալուց հետո առաջինն այս երգի հնչյուններն են եղել։ Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ 1 տարի անց ես ու Նիկը որոշեցինք, որ Անդրեն կատարի այն, որովհետև իմ կյանքի ամենակարևոր` ճակատագրական երգերը նա է կատարել։ Դրանք էին «Իմ սերը քեզ»–ը, «Սրտի արևը»,  որը ես Անիին նվիրեցի»։

 

«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

 

Ավետն ասում է` աղջկա ծննդից հետո գլխավոր փոփոխությունն իր կյանքում պատասխանատվության զգացումի ավելացումն է։ «Երբ քեզնից բացի կա ավելի կարևոր մարդ, պատասխանատվության  զգացումն է մեծանում։ Երբ դու ունես փոքրիկ ընտանիք, դա ավելի կարևոր է, քան քեզ հետ երբևէ կատարված որևէ բան։ Փորձում ես որսալ վայրկյանն ու ակնթարթը, հասցնել իր մեծանալու ամեն պահը դաջել ենթագիտակցությանդ մեջ»,– նշեց նա ու հավելեց, որ հասուն տարիքում հայր դառնալիս յուրաքանչյուր զգացողություն ավելի լիարժեք ես ապրում։

 

Ըստ Ավետի` Լուսեն նման է թե՛ իրեն, թե՛ կնոջը` Անիին։ «Անին էլ է շատ շփվող, ես էլ։ Լուսեն էլ է այդպիսին։ Նա մամայից կառչած խոզուկ երեխա չէ, շատ հանգիստ գնում է մարդկանց հետ, մնում է տատիկների մոտ։ Ֆիզիոլոգիական նմանություն դեռ շատ չի երևում, սակայն արդեն ուրվագծվում է բնավորությունը և որոշ նման գծեր կան։ Նա ինձ պես շատ է սիրում հանդիսատես։)»,– ասաց հաղորդավարը։

 

Ըստ հայրիկի` Լուսեն տեսակով շատ աշխույժ, գերակտիվ փոքրիկ է։ Հայր ու աղջիկ ունեն համատեղ սիրելի զբաղմունքներ։ Դրանք զբոսանքներն են, հեքիաթներ ընթերցելը կամ նկատողությունները։ Պարզվում է` հայրիկն արդեն մեծական զրույցներ է ունենում դստեր հետ. «Մեծ մարդու պես շատ լուրջ նկատողություններ եմ անում իրեն (ժպտում է)։ Ինքն աղջիկ է, ամենակարևորը, երևի, այն է, որ բարի, ներող ու հասկացող լինի»։

 

«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

 

Ավետը դեռ չի հրապարակում դստեր լուսանկարները։ Նա չի ցանկանում Լուսեն հայտնվի հասարակության քննարկումների կիզակետում. «Նա դեռ շատ փոքր է, որպեսզի լինի հանրային քննարկման կենտրոնում։ Դրա հետ կապված նաև որոշակի նախախնամություն կա։ Դեռ չեմ տեսնում իր լուսանկարը հրապարակելու կարիքը։ Ես, ընդհանրապես, սոցիալական ցանցերում շատ ակտիվ մարդ չեմ»։

 

Տարվա կարևորագույն օրերից մեկը` դստեր ծնունդը, Ավետն ու Անին նշելու են ընտանեկան միջավայրում։ Զույգը հատուկ երեկույթ չի կազմակերպել։ Ի դեպ, Լուսեն արդեն ունի առաջին ատամիկները։ Վերջերս կայացել է նրա ատամհատիկի արարողությունը։ Փոքրիկն ընտրել է դիզայների մասնագիտությունը։ Ավետը որևէ անհամաձայնություն չունի աղջկա ընտրության հետ։ «Ես համաձայն եմ իմ երեխայի գոյության հետ, թե մասնագիտական ինչ ընտրություն կանի, Աստված առաջ»,– եզրափակեց նա։

 

«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին