Ինչ օգտակար հատկություններով է օժտված կիտրոնի հյութով ու մեղրով գոլ ջուրը

Կիտրոնն ու մեղրն ամենաօգտակար բաղադրիչներից են, իսկ դրանց համադրությունը կարող է հիանալի արդյունք տալ: Ամեն առավոտ կիտրոնի հյութով ու մեղրով գոլ ջուր խմելը հիանալի ազդեցություն կունենա օրգանիզմի վրա:

 

Այս ըմպելիքը ոչ միայն կամրապնդի իմունային համակարգն ու կպաշտպանի բազմաթիվ հիվանդություններից, այլև էներգիա ու տոնուս կհաղորդի: Դրա շնորհիվ այլև չի լինի առավոտյան սուրճ խմելու անհրաժեշտություն, քանի որ այն կօգնի շատ ավելի արագ թարմանալ ու կենտրոնանալ աշխատանքի վրա:

 

Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է կես կիտրոնի հյութ, մեկ թեյի գդալ մեղր և 200 մլ գոլ ջուր: Անհրաժեշտ է մեղրը լուծել գոլ ջրի մեջ, այնուհետև ավելացնել կիտրոնի հյութը և խմել առավոտյան հնարավորինս շուտ՝ դատարկ ստամոքսին:

 

Եթե կես կիտրոնով պատրաստված ըմպելիքը չափազանց թթու է, ապա կարելի է մի փոքր էլ մեղր ավելացնել: Կարելի է նաև սկզբնական շրջանում օգտագործել ¼ կիտրոնի հյութը, իսկ որոշ ժամանակ անց աստիճանաբար ավելացնել:

 

Այս ըմպելիքն անչափ առողջարար է: Ընդ որում՝ նշվածները դրա բոլոր առավելությունները չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս համեղ ու օգտակար ըմպելիքի մյուս առավելությունները.

 

Բարելավում է մարսողությունը

 

Մեղրը հզոր հակաբակտերիալ միջոց է, որը պայքարում է բակտերիաների դեմ՝ դրանով իսկ կանխելով վարակումը: Այն նաև խթանում է ստամոքսի աշխատանքը և մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից:

 

Կիտրոնը խթանում է լյարդի կողմից լեղու արտադրությունը՝ դրանով իսկ օգնելով ավելի լավ քայքայել սնունդն ու յուրացնել այն:

 

Կանխում է վարակումը

 

Այս ըմպելիքը բարելավում է հաստ աղիքի աշխատանքը, նպաստում է մարսողությանն ու կանխում մարսողական համակարգի հետ կապված խնդիրների առաջացումը: Այն նաև ազդում է որպես հզոր բնական միզամուղ միջոց: Այս ըմպելիքն օգնում է ազատվել տոքսիններից ու մաքրում է միզուղիները:

 

Բարելավում է մաշկի վիճակը

 

Կիտրոնը մաքրում է արյունը, օգնում է արտադրել նոր էրիտթրոցիտներ և բարելավում է մաշկի վիճակը: Այս ըմպելքը նպաստում է կոլագենի արտադրության պահպանմանն ու առաձգականություն է հաղորդում մաշկին:

 

Կիտրոնի հյութով ու մեղրով ջուրն ունի բազմաթիվ առավելություններ: Այն ոչ միայն բարելավում է առողջական վիճակը, այլև երիտասարդացնում է մարմինն ու բարելավում արտաքին տեսքը:

Ինչ օգտակար հատկություններով է օժտված կիտրոնի հյութով ու մեղրով գոլ ջուրը