«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը

Style.news.am-ը գրում է.

Հայկական շոու-բիզնեսի ամենասեքսուալ երգչուհիներից մեկին՝ Իջինին, հաճախ ենք տեսնում բավականին բաց եւ համարձակ կերպարներով: Երգչուհին չի վախենում իր բարեմասնությունները ցույց տալ, քանի որ միշտ ինքնավստահ է, եւ դա նաեւ գալիս է նրանից, որ Իջինն  ունի գեղեցիկ կառուցվածք, որը թաքցնելու խնդիր չունի:

«Հմայքի գաղտնիքներ» խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ փորձել է բացահայտել ռուսաստանաբնակ հայ գեղեցկուհու բարեկազմության գաղտնիքը.

«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը

«Առավոտս սկսում եմ իմ շունիկին համբուրելուց: Անկախ նրանից այդ օրն աշխատելու եմ, թե ոչ, ես առավոտյան շուտ եմ արթնանում՝ 7-ին կամ 8-ին: Քնելուս ժամը կախված է աշխատանքային գրաֆիկիցս: Կապ չունի, թե քանիսին եմ քնում, առավոտյան, միեւնույն է, վաղ եմ արթնանում: Միշտ լավ նախաճաշում եմ, քանի որ դա պետք է աշխատունակ ինձ դարձնի ողջ օրվա ընթացքում: Իսկ թե ինչ եմ ուտելու նախաճաշին, կախված է իմ տրամադրությունից՝ ձվածեղից ու նրբերշիկից սկսած, վերջացրած կաթնաշոռով ու թթվասերով…»,-ասում է Իջինը՝ հավելելով, որ իրեն ոչ մի տեսակի ուտեստից չի զրկում.

«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը

«Իմ կեսօրվա ճաշն էլ կախված է իմ տրամադրությունից: Հնարավոր է ուտեմ կոտլետ եւ հնդկաձավար, կամ տապակած հավ՝ տապակած կարտոֆիլով, կամ էլ՝ բուրգեր ու պաղպաղակ: Այն, ինչ ուտում եմ առավոտյան եւ ցերեկը, հաճախ ուտում եմ նաեւ երեկոյան: Ընթրիքից, ի դեպ, անպակաս են խորովածն ու աջարական խաչապուրին»:

Ինչպես արդեն հասկացաք երգչուհու սննդակարգից՝ նա դիետաներ չի պահում.

«Իմ բախտն իսկապես բերել է: Բացի դա՝ շատ ակտիվ կյանք եմ վարում, ինչը եւս նպաստում է, որ ինձ թույլ տամ ամեն ինչ ուտել: Զբաղվում եմ սպորտով, պարում եմ, ելույթներ եմ ունենում տարբեր տեղեր… Առանց սպորտ չեմ կարող ապրել: Սպորտով զբաղվելը ոչ միայն մարմնի համար է օգտակար, այլեւ օգնում է հաղթահարել սթրեսը եւ բարձրացնում է տրամադրությունը: Քանի որ իմ ելույթների համար լավ շնչառություն է անհրաժեշտ, պետք է մարզեմ սիրտս եւ մարմինս: Եթե շատ համերգներ չեմ ունենում, շաբաթը 4 անգամ մարզասրահ եմ հաճախում, իսկ երբ աշխատանքի մեջ եմ լինում, դա անում եմ շաբաթվա մեջ 2 օր»:

«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը

Այնուամենայնիվ Իջինը խոստովանում է.

«Սննդակագիցս միայն բացառում եմ ցիտրուսային ուտեստները, որովհետեւ դրանցից ալերգիա ունեմ: Իսկ ընդհանրապես, շատ եմ սիրում քաղցր ուտել եւ հաճախ ստիպված եմ լինում կառավարել ինձ: Բայց դա չեմ անում գիրանալուց խուսափելով, պարզապես, գիտեմ, որ քաղցրի ոչ չափավոր օգտագործումը վնասակար է»:

Երգչուհու կարծիքով գեղեցիկ զգալու համար կինն ինքն իր հետ պետք է ներդաշնակ լինի. «Նաեւ պետք է շատ աշխատի իր վրա՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հայ կանանց խորհուրդ կտամ, որ չթողնեն, որ բարդույթները ղեկավարեն իրենց կյանքը»:

«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը