Տապակած կարտոֆիլը հանգեցնում է վաղաժամ մահվան. հետազոտություն

Ամերիկացի գիտնականները նախազգուշացնում են, որ տապակած կարտոֆիլի հաճախակի գործածությունը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան: Բանն այն է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ օսլա և ունի չափազանց բարձր կալորիականություն:

 

Մասնագետները նման եզրահանգման են եկել 8 տարի շարունակ 45-79 տարեկան 4440 մարդու սննդակարգն ուսումնասիրելուց հետո:  Պարզվել է, որ այդ ընթացքում մահացել է 236 մարդ, որոնք անկետայում նշել են, որ շաբաթական մի քանի անգամ տապակած կարտոֆիլ են օգտագործել:

 

Հայտնի է նաև, որ տապակած կարտոֆիլն առհասարակ այդքան էլ օգտակար չէ մարդու սրտանոթային համակարգի համար, ուստի գիտնականների հավաստմամբ այս մթերքը կարելի է օգտագործել ամսական առավելագույնը երկու անգամ:

Տապակած կարտոֆիլը հանգեցնում է վաղաժամ մահվան. հետազոտություն