ՔԿ-ն որոնում է «օրենքով գող» Օշականցի Գևորիկի չստացված սպանությունը նախապատրաստող անձանց

Օգոստոսի 29-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այն հարուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականվամբ Գևորգ Մելիքյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով:

Կայքի տեղեկություններով՝ քննչական վարչությունում վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունվել: Այս տարվա ապրիլին մի խումբ անձինք նախապատրաստել են Գ. Մելիքյանի սպանությունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Փաստի առթիվ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ սպանության փորձ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

ՔԿ-ն որոնում է «օրենքով գող» Օշականցի Գևորիկի չստացված սպանությունը նախապատրաստող անձանց