«Սիրելի տղամարդիկ, ես լուրջ աղջիկ եմ». Ջուսը` իրեն անհանգստացնողներին

Երգչուհի Ջուսին ամուսնալուծությունից հետո սոցիալական ցանցերում շատ են անհանգստացնում։ Նա տարբեր տղամարդկանց կողմից առաջարկություններ է ստանում, որն էլ երգչուհուն զայրացրել է։ Ջուսը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրեն անհանգստացնող տղամարդկանց մասին։

 

«Շատերը մտածում են իմ մասին, որ ես խենթ եմ և գրում են ինչ միայն սեքս առաջարկելու համար։ Այ մարդ, սիրելի տղամարդիկ ես լուրջ աղջիկ եմ։ Չափից լուրջ եմ։ Եվ ինձ սեքսը սեքսի համար չի հետաքրքրում։ Ես սիրում եմ ընտանիք, սեր, հարգանք, ջենտլմեն, խոսքի տեր և թասիբով տղամարդ։ Տղամարդ ով կհասնի և կսիրի ինձ, բայց ասեմ ես էլ պետք է սիրեմ։ Այնպես որ խնդրում եմ սեքսի համար ինչ էլ չգրեք։ Արդեն իրոք անհետաքրքիր է։ Լրջացեք արդեն»– գրել է Ջուսը։

 

«Սիրելի տղամարդիկ, ես լուրջ աղջիկ եմ». Ջուսը` իրեն անհանգստացնողներին

«Սիրելի տղամարդիկ, ես լուրջ աղջիկ եմ». Ջուսը` իրեն անհանգստացնողներին