Ավելորդ քաշը կարող է դառնալ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ. գիտնականներ

Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը, կախված ճարպի տեսակից ու օրգանիզմում դրա գտնվելու տեղից, կարող է տարբեր կերպ ազդել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման վրա:

 

Գիտնականները վերլուծել են ուսումնասիրությունների արդյունքները, որոնք անց են կացվել 1946-2017 թթ, և պարզել, որ քաղցկեղի 16 տեսակի առաջացումը կապված է ավելորդ քաշի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպային հյուսվածքների ստրոմալային բջիջները ներթափանցում են քաղցկեղի ուռուցքի մեջ և սնուցում այն, ինչի հետևանքով ուռուցքը մեծանում է:

 

Ճարպային հյուսվածքների տարբեր տեսակներից մենավտանգավորը համարվում է սպիտակ ճարպային հյուսվածքը, որը մեծ քանակությամբ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի վերջին փուլերից տառապող կանանց օրգանիզմում:

Ավելորդ քաշը կարող է դառնալ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ. գիտնականներ