Մխիթարյանը զայրացել ու բղավել է երկրպագուների վրա

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ հայ ֆուտբոլասերների միջեւ, գրում է armtimes.com-ը: Ըստ ականատեսների՝ «Հանրապետական» մարզադաշտից դուրս գալուց հետո՝ իր մեքենան նստելիս, ֆուտբոլիստը բղավել է երկրպագուների վրա: Նշվում է, որ մի շարք երկրպագուներ շրջապատել են նրան, վանկարկել նրա անունը եւ փորձել լուսանկարվել: Ոմանք պատահաբար հրել են նրան, եւ դա հունից հանել է ֆուտբոլիստին, նա բղավել է նրանց վրա ու նստել մեքենան, թեեւ սովորաբար խաղից հետո այնքան է մնում, մինչեւ լուսանկարվում է բոլոր ցանկացողների հետ ու ինքնագրեր բաժանում նրանց:Մխիթարյանը, ինչպես հավաքականի իր բոլոր թիմակիցները, ծանր պարտությունից հետո ավելի քան անտրամադիր ու զայրացած էր: Նա իր գրեթե բոլոր խաղընկերների նման խաղից հետո չկարողացավ բառեր գտնել լրագրողների համար եւ հարցազրույց չտվեց խաղադաշտում կատարվածի մասին: Առանց որեւէ բան ասելու արագ ուղղվեց դեպի իր մեքենան:

Մխիթարյանը զայրացել ու բղավել է երկրպագուների վրա