Արտակարգ դեպք Լոռու մարզում. գյուղապետը քահանային հրամայել է վանքի դարպասները բացել, հակառակ դեպքում ատրճանակով սպառնացել է, որ կկոտրի դրանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նեղոց համայնքի ղեկավար, 35-ամյա Վարդան Աթանեսյանը այցելել է Ախթալա քաղաքի Լեռնագործների փողոցի 2 տան բնակիչ՝ 29-ամյա Գոռ Թարվերդյանին, ով Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր Հեթում քահանան է, և անհիմն վիճաբանել է քահանայի հետ ու պահանջելով, որ նա բացի վանքի դարպասները, հակառակ դեպքում սպառնացել է, որ եթե քահանան չկատարի իր «հրամանը», ապա ինքը դարպասները կկոտրի։ Քահանան ոստիկաններին հայտնել է, որ գյուղապետը այդ ողջ ընթացքում ձեռքին ունեցել է ատրճանակ, սակայն այն գործի չի դրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություննրով՝ գյուղապետը հրավիրվել է Ոստիկանության Թումանյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին որևէ բացատրություն տալ։ Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գյուղապետը քահանային հրամայել է վանքի դարպասները բացել, հակառակ դեպքում ատրճանակով սպառնացել է, որ կկոտրի դրանք