Գիտնականները հերքել են շաքարի մասին ամենատարածված «միֆերը»

Մարդիկ միշտ նշում են, որ շաքարավազն ու առողջ ապրելակերպն անհամատեղելի են, սակայն Նյու Յորքի համալսարանի գիտնականները ներկայացրել են մի զեկույց, որում ապացուցված է, որ շաքարի վնասակարության մասին մարդկանց պատկերացումները երբեմն խիստ չափազանցված են լինում:

 

Վերջերս շաքարը հայտնի է դարձել որպես մի մթերք, որը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը, սակայն զեկույցի հեղինակնեը նշում են, որ շաքարը ոչ միայն վնասակար չէ, այլև պետք է անպայման սննդակարգի մասը կազմի:

 

Այս մթերքը հաճախ անվանվում է թույն, մինչդեռ դա պարզապես մարքեթինգային քայլ է: Սննդաբան Մարիոն Նեսլի խոսքով՝ իրականում մարդը կարող է օրվա ընթացքում 12.5 թեյի գդալ շաքար օգտագործել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

 

Նեսլը կարծում է, որ այս քայլն առաջին հերթին ձեռնտու է շաքարավազի փոխարինիչ արտադրողներին, սակայն այդ փոխարինիչներն ավելի օգտակար համարելն անիմաստ է, քանի որ նույնիսկ մեղրը, թխկու օշարակն ու ագավան կենսաբանական տեսանկյունից նույն կերպ են ազդում օրգանիզմի վրա, ինչ և շաքարավազը:

 

Մասնագետի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլինի նախապատվությունը շաքար պարունակող սննդամթերքին տալը, քանի որ հակառակ դեպքում մթերքն, ամենայն հավանականությամբ, կպարունակի արհեստական քաղցրացուցիչներ, իսկ դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա դեռ լիովին ուսումնասիրված չէ:

 

Պրոֆեսորը հերքել է նաև այն պնդումը, որի համաձայն շաքարավազը կարող է նաև դառնալ ավելորդ քաշի առաջացման պատճառ: Նրա խոսքով՝ առողջական խնդիրներն ու ճարպակալումը պայմանավորված են ոչ թե շաքարավազի գործածությամբ, այլ բարձր կալորիականություն ունեցող սննդամթերք օգտագործելով:

Գիտնականները հերքել են շաքարի մասին ամենատարածված «միֆերը»