Գիտնականները հայտնաբերել են ավելորդ քաշի գլխավոր պատճառը

Շվեյցարացի գիտնականներն ապացուցել են, որ գեր մարդկանց ավելորդ քաշի խնդիրը պայմանավորված է ոչ թե նրանով, որ նրանք չեն ուզում հետևել դիետաներին, այլ որովհետև նրանց օրգանիզմը յուրահատուկ ձևով է հորմոններ արտադրում: Բժիշկների խոսքով՝ ավելորդ քաշից տառապող մարդկանց օրգանիզմը շատ ավելի քիչ «հագեցվածության հորմոն» է արտադրում, քան նիհար մարդկանց օրգանիզմը:

 

Բազելի համալսարանի և Բազել քաղաքի համալսարանական կլինիկայի գիտնականները հայտարարել են, որ ավելորդ քաշից տառապող մարդկանց օրգանիզմում խանգարված է հորմոնների սինթեզը, ինչն էլ հենց նրանց ավելորդ քաշին նպաստող գործոնն է:

 

Մասնագետների խոսքով՝ այդ մարդկանց ստամոքսի և աղիների լորձաթաղանթի բջիջները չեն արտադրում «հագեցվածության հորմոն», ինչով էլ պայմանավորված է նրանց շատ ուտելն ու մարմնի զանգվածի մշտական ավելանալը:

 

Գիտնականները նշում են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ հաճախ քննադատության են ենթարկվում չկազմակերպված լինելու և օգտագործված սննդի քանակությունը չվերահսկելու համար, սակայն հարկավոր է գիտակցել, որ այս խնդիրը հաճախ կապված է ոչ թե կամքի ուժի, այլ նութափոխանակության խանգարումների հետ, որոնք, ինչպես և ցանկացած այլ լուրջ հիվանդություն, հարկավոր է բուժել:

Գիտնականները հայտնաբերել են ավելորդ քաշի գլխավոր պատճառը