«Իրավիճակը փրկելու համար շնորհակալ եմ Իրինա Դուբցովային». Սյուզաննա Մելքոնյանը` «Նոր ալիքում» վերջին պահին երգի փոփոխության մասին

Երեկ մեկնարկել է «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ`  24-ամյա Սյուզաննա Մելքոնյանը և 19-ամյա Էռնա Միրը։ Tert.am Lifeի հետ զրույցում մեր մասնակիցներից մեկը` Սյուզաննա Մելքոնյանը, պատմել է նախապատրաստական աշխատանքների, սպասվող ելույթների, ակնկալիքների և Էռնայի հետ հարաբերությունների մասին։

Սյուզաննան նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսել են օգոստոսի 29–ից։ Բացման արարողությունից առաջ ունեցել են գլխավոր փորձը մեծ դահլիճում, ծանոթացել բեմին, եթերային ու բեմական ռեժիսորների հետ աշխատանքին։

Հանդիսավոր բացմանը բոլոր մասնակիցները միասին կատարել են «Նոր Ալիքի» հիմնը` Чем измерить Сочи երգը։ Այսօր արդեն առաջին մրցույթային օրն է, որի ընթացքում Սյուզաննան կկատարի  Destiny’s Child խմբի Stand Up For Love երգը։ «Նոր գործիքավորում ենք արել, քանի որ դա է պահանջում մրցույթի կանոնակարգը։ Երաժշտական նյութերը շատ կարևոր կետ են այս մրցույթում։ Շնորհակալ եմ Արման Էլբերտին, որը շատ պրոֆեսիոնալ է արել այդ աշխատանքը։ Ոչ միայն ես, այլև այստեղի ողջ անձնակազմը շատ գոհ ենք»,– նշեց երգչուհին։

«Իրավիճակը փրկելու համար շնորհակալ եմ Իրինա Դուբցովային». Սյուզաննա Մելքոնյանը` «Նոր ալիքում» վերջին պահին երգի փոփոխության մասին

Վաղը մասնակիցները ներկայացնելու երկրի հիթը։ Սյուզաննան պետք է կատարեր «Ապրելու ապրիլ» ստեղծագործությունը, սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել։ Հարցին, թե ինչն էր պատճառը, որ «Ապրելու ապրիլը» չհնչեց «Նոր ալիքի» բեմից, Սյուզաննան պատասխանեց. «Խնդիրը տեխնիկական էր` կապված գործիքավորման հետ։ Այն մի փոքր չէր համապատասխանում այստեղի ձևաչափին։ Թե չէ երգը շատ գեղեցիկ է, շատ  եմ սիրում այն։ Ես շատ էի ուզում այդ երգը, անպայման, հնչեցնել այս բեմից։ Որևէ քաղաքական խնդիր չի եղել»։

Սյուզաննայի խոսքով` կազմակերպիչների խնդրանքով ես երգելու է Առնո Բաբաջանյանի Твои следы երգը։ «Իսկապես, այստեղ մի պահ ծայրահեղ իրավիճակ էր ստեղծվել։ Վերջին օրերին փոխվում է երգը և պատկերացրեք` արտիստի համար ինչ դեպրեսիոն իրավիճակ է։ Իրավիճակը փրկելու համար շատ շնորհակալ եմ երգչուհի Իրինա Դուբցովային, որը չզլացավ ու մեծ հաճույքով այս գործիքավորումը տրամադրեց ինձ։  Նա, իսկապես, սիրում է հայերին և այդ երգը։ Շատ գեղեցիկ երգ է, որը ևս ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ։ Երգը կատարելու եմ բոլորովին այլ ժանրի մեջ, սակայն ժանրը չեմ բացահայտի, թող անակնկալ լինի»,– ասաց Սյուզաննան։

«Իրավիճակը փրկելու համար շնորհակալ եմ Իրինա Դուբցովային». Սյուզաննա Մելքոնյանը` «Նոր ալիքում» վերջին պահին երգի փոփոխության մասին

Սյուզաննան կարևորում է հաղթանակը։ Խոսելով իր հնարավորությունների մասին` երգչուհին ասաց. «Այստեղ ես համարվում եմ լավագույններից մեկը։ Չեմ կարող չխոստովանել, որ կան շատ հետաքրքիր մրցակիցներ, յուրաքանչյուրը հետաքրքիր է իր տեսակի մեջ։ Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը։ Առաջ Աստված։ «Իհարկե, ինձ համար շատ կարևոր է այս հաղթանակը, որովհետև տարիներ շարունակ պայքարել եմ հայտնվելու համար այս բեմում։ Վերջին 8-9 ամիսների ընթացքում էլ ավելի քրտնաջան եմ աշխատել։ Կարծում եմ, եթե մի բանին հավատում ես և քրտնաջան աշխատում, հնարավոր չէ որևէ պտուղ չքաղես»,– նշեց նա։

Հայաստանի մյուս ներկայացուցչի` Էռնա Միրի մասին Սյուզաննան ասաց, որ 19–ամյա աղջկա համար արդեն իսկ հաղթանակ է հայտնվել նման բեմում. «Դա խոսում է այն մասին, որ նա տաղանդավոր է և ունի շատ լավ հնարավորություններ։ Ես կարծում եմ` սա արդեն մեծ հաղթանակ է իր համար, որովհետև ամենափոքր մասնակիցն է։ Ես, համենայն դեպս, կերազեի իր տարիքում լինել այստեղ։ Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք։ Բնականաբար, այստեղ կա մի կետ, որտեղ բոլորս արդեն մրցակիցներ ենք։ Հենց այդտեղ յուրաքանչյուրս առանձնանում ենք և մտածում մեր ելույթների մասին»,– եզրափակեց երգչուհին։