4 խորհուրդ այն զույգերին, որոնք չեն դադարում վիճել

Վեճերն օգնում են հավասարակշռություն ստեղծել զգացմունքներում ու հարաբերություններում: Դրանք անպակաս են սիրային զույգերի կյանքում, քանի որ հակասություններ միշտ առաջանում են: Ընկերների դեպքում դժգոհությունն արտահայտելն այլ է, սակայն, երբ ձեր սիրելին է ինչ-որ բան սխալ անում, դա դառնում է վեճի պատճառ:

 

Creu-ն գրում է, որ վեճերը բնական երևույթ են, սակայն պետք չէ չարաշահել դրանք: Կան այնպիսի զույգեր, որոնք ամեն օր, օրական մի քանի անգամ վիճում են և դա արդեն սկսում է քայքայել նրանց հարաբերությունները:

 

Ահա 4 կանոն՝ հատուկ այդպիսի զույգերի համար.

 

1. Հարգեք միմյանց ժամանակը: Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք ասում, այլև, թե ինչպես եք դա ասում: Սովորեք հարգել միամյանց ժամանակն ու չվատնել այն անիմաստ խոսակցությունների վրա:

 

2. Հետևեք ձեր խոսքին: Հաճախ մեկ բառն ամեն ինչ փոխում է: Վեճի ընթացքում փորձեք հետևել ձեր խոսքերին ու չասել այն, ինչ կարող է վերջնականապես փչացնել ձեր հարաբերությունները:

 

3. Մի շրջանցեք խնդիրը: Հաճախ, վեճի ընթացքում մարդիկ սկսում են շրջանցել խնդիրն ու հիշել այն, ինչ շատ վաղուց է կատարվել: Փորձեք վեճի ընթացքում կենտրոնանալ բացառապես ձեր խնդրի վրա ու լուծել այն:

 

4. Երբեք վերջանգրեր ու պահանջներ մի սահմանեք: Դուք կարող եք թույլատրելիի ու անթույլատրելիի սահմաններ ստեղծել, սակայն երբեք մի ստիպեք ձեր սիրելիին ընտրել ձեր ու նրա սիրելի մեկ այլ մարդու կամ երևույթի միջև: Խնայեք միմյանց ու փորձեք խնդիրներն առանց վեճերի լուծել:

4 խորհուրդ այն զույգերին, որոնք չեն դադարում վիճել