Թուրքերն օգնել են հայկական քրեա-օլիգարխիային. ՀՀԿ պատգամավորի խոստովանությունը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ ՀՀԿ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը համոզված է, որ մեր երկրում ստեղծված վիճակի գլխավոր մեղավորը «թուրքն» է։ Ըստ նրա՝ կոռուպցիայի, անարդարության, գործազրկության, աղքատության, մենաշնորհների մեղավորը թուրքն է ու պատերազմը (այսինքն՝ Ադրբեջանն ու ղարաբաղյան պատերազմը):Իսկ թե ինչպես է ստացվել, որ պատերազմող երկրում ի հեճուկս ժողովրդի վիճակի՝ իր եւ Տարոն Մարգարյանի ունեցվածքը բազմապատկվել է, պատգամավորը դժվարացել է մեղավորներ փնտրել, գրում է կայքը:Սակայն պատասխանը խիստ պարզ է այդ նույն տրամաբանությամբ՝ եթե այդ բոլոր արատների մեղավորը «թուրքն» է, ուրեմն իր, Տարոնի ու հայկական քրեա-օլիգարխիայի ունեցվածքի բազմապատկման, բարգավաճման աղբյուրն էլ թուրքն է: Բանն այն է, որ հայկական իշխող համակարգի հարստության, բարեկեցության հիմքը հենց այդ համակարգային երեւույթներն են՝ կոռուպցիան, մենաշնորհները եւ այլն:Թուրքերն այսպիսով օգնել են հայկական քրեա-օլիգարխիային, քանի որ նրանց նպատակը Հայաստանը տնտեսապես, ռազմականապես թուլացնելն է, արտագաղթը խթանելը: Այս հարցում «թուրքն» ու հայկական քրեա-օլիգարխիան կամա թե ակամա դաշնակիցներ են:Այսպիսով, ՀՀԿ պատգամավորը խոստովանել է այս չափազանց կարեւոր հանգամանքը: Թեեւ նա ցանկացել է համակարգային արատների համար մեղքն ու պատասխանատվությունը հեռացնել իր հարազատ իշխանությունից, սակայն իրականում կրկնապատկել է այդ մեղքն ու պատասխանատվությունը:

Թուրքերն օգնել են հայկական քրեա-օլիգարխիային. ՀՀԿ պատգամավորի խոստովանությունը