Սպորտի վնասը. ինչպես են մարզումներն ազդում կանանց օրգանիզմի վրա

Մարզված որովայնային մկաններով ու գեղեցիկ ձիգ նստատեղով կանայք այժմ համարվում են գեղեցկության էտալոն, սակայն իրականում մարդկանց պատկերացումներն առողջ կենսակերպի և առհասարակ կանանց առողջության մասին հաճախ սխալ են լինում:

 

Այս հարցի շուրջ մանկաբարձ-գինեկոլոգներն այլ կարծիք ունեն: Մասնագետների խոսքով՝ սպորտը կարող է վնասակար լինել կանանց առողջության համար:

 

Սպորտի վնասը

 

Որովայնի մարզված մկաններ

 

Որովայնի չափազանց շատ մարզված մկանները ոչ միայն պաշտպանում են ներքին օրգանները, այլև սեղնում են և դրանով իսկ խանգարում դրանց աշխատանքը: Նախկինում ասվում էր, որ կնոջ որովայնը պետք է փափուկ լինի և շատ դեպքերում այս հատվածի մերսումն ուղղված է լինում հենց մկանների թուլացմանն ու լարվածությունից ազատվելուն: Սա, իհարկե, չի նշանակում, որ հարկավոր է գեղեցիկ որովայնի փոխարեն ճարպաշերտեր կուտակել, քանի որ վիսցերալ ճարպը նույնպես բացասաբար է ազդում ներքին օրգանների աշխատանքի վրա:

 

Նրանք, ովքեր մտադիր են հետագայում երեխա լույս աշխարհ բերել, պետք է իմանան, որ ծանր վարժությունների հետևանքով որովայնային պատի մկանները կարճանում են, ուստի հղիության ընթացքում ձգվելու փոխարեն դրանք պարզապես կտեղախախտվեն:

 

Նստատեղի մարզված մկաններ

 

Նստատեղի մկանները մարզելու համար հարկավոր է պարբերաբար մարզվել և ծանրություն բարձրացնել, սակայն կանանցից քչերն են գլխի ընկնում, թե որքան վտանգավոր կարող են լինել նման մարզումները:

 

Բոլոր մարդիկ էլ ունեն մի յուրահատուկ մկան, որը կոչվում է կոնքային ստոծանի: Տղամարդկանց մոտ այդ մկանը փակ է, իսկ կանանց մոտ այն լայնանում է արգանդի վզիկի հատվածում: Հենց այս յուրահատկության պատճառով կանանց օրգանիզմը նախատեսված չէ ծանրություն կրելու համար, քանի որ բարձր է օրգանների արտանկման հավանականությունը: Հարկ է հիշել, որ տարածված վարժությունները ոչ միշտ են անվնաս լինում, իսկ ծանրաձողեր բարձրացնելն ու նմանատիպ այլ վարժությունները ժամանակի ընթացքում թուլացնում են կոնքի մկանները:

 

Մկանների չորացում

 

Շատերը կարծում են, որ կատարյալ գեղեցիկ մարմնի վրա ճարպաշերտեր չպետք է լինեն, ուստի անում են ամեն բան դրանցից ազատվելու համար: Սակայն նման կանանց մոտ հաճախ են առաջանում դաշտանային ցիկլի խանգարումներ և շատ այլ խնդիրներ:

 

Իրականում ճարպաշերտերն օգնում են վերածել տեստոստերոնն էստրոգենի, իսկ առանց այդ փոխակերպման կանայք կզրկվեն կանանց հորմոններից, սակայն ձեռք կբերեն խնդիրներ՝ կապված մազերի ու մաշկի հետ:

Սպորտի վնասը. ինչպես են մարզումներն ազդում կանանց օրգանիզմի վրա