Այս լուսանկարիչը 80 օր ապրել է Չեռնոբիլի ատոմակայանի մոտ ու լուսանկարել տեղացիների առօրյան

Շվեյցարացի լուսանկարիչ Նիլս Աքերմանը 29 տարեկան է: 2009 թ. նա առաջին անգամ այցելել էր Ուկրաինա, այդ ժամանակից ի վեր այդ երկիրը հատուկ տեղ է զբաղեցնում նրա սրտում:

Այնտեղ նա ոգեշնչանք է գտնում իր մեծաթիվ ֆոտոնախագծերի համար: 2012 թ. նա հետաքրքրվել է դատարկ տեղում կառուցված երիտասարդ քաղաքներով:

Այդ ժամանակ նա իմացել է Սլավուտիչի մասին՝ Չեռնոբլի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների համար քաղաքի, որոնք տարհանվել են աղետից հետո:

Շվեյցարացին այնտեղ է եղել մի քանի տարի, իսկ նրա ֆոտոշարքն այդ վայրի մասին արժանացել է հեղինակավոր Ville de Perpignan Rémi Ochlik Award մրցանակի:

Նիսլը սկզբում ցանկացել է ամբողջովին քաղաքի ճարտարապետությանը և տեսարժան վայրերին նվիրված ֆոտոնախագիծ պատրաստել:

Շուտով լուսանկարիչը հասկացել է, որ Սլավուտիչի քաղաքային տեսարանները ձանձրալի են և միանման:

Փոխարենը՝ նա ծանոթացել է Յուլյա անունով աղջկա հետ: Նա 23 տարեկան է եղել, ոչ մի տեղ չի աշխատել, տղամարդկանց հետ նրա բոլոր հարաբերությունները կարճատև են եղել:

Այդ ժամանակ Նիլսը հասկացել է, որ իր ֆոտոնախագիծը կլինի ոչ թե քաղաքի, այլ դրա բնակիչների մասին:

Յուլյան շվեյցարացուն ծանոթացրել է իր ընկերների հետ և թույլատրել է լուսանկարել առանց սահմանափակման. «Կարող ես ամեն ինչ լուսանկարել, միայն թե լուսանկարները մորս ցույց չտաս…»:

Ֆոտոնախագծի գլխավոր հերոսներից մեկը՝ Կիրիլը, մի անգամ ցույց է տվել իր լավագույն ընկերոջ գերեզմանը, որը մահացել է երեկույթի ժամանակ դժբախտ դեպի հետևանքով:

Կողքին եղել են նրա մյուս համադասարանցիների գերեզմանները, և երիտասարդը մտածկոտ ասել է. «Գիտես, այստեղ թմրանյութերի և ալկոհոլի պատճառով ավելի շատ մարդ է մահանում, քան ճառագայթման հետևանքով»:

Հանուն իր ֆոտոնախագծի՝ Նիլսը Սլավուտիչ է մեկնել ավելի քան 10 անգամ և այնտեղ անցկացրել է ընդհանուր մոտ 80 օր:

«Իմ հաշվարկով՝ ես այստեղ խմել եմ 16 լ օղի և կոնյակ: Ես ամբողջովին խորասուզվել էի նախագծիս մեջ, և այն, ինչ տեղի էր ունենում իմ հերոսների հետ, ինձ հետ էր տեղի ունենում: Ամենուր ինձ շատ բարյացակամորեն են ընդունել»,- պատմում է լուսանկարիչը:

«Իմ հերոսները նորմալ մարդիկ են, ինչպես բոլորը: Մենք մեծ ծրագրեր ենք կազմում, բայց իրականությունը հաճախ թելադրում է իրենը…»,- նշում է Նիլսը:

«Թերևս, ես այս պատմությունը կարող էի ցանկացած ուրիշ քաղաքում լուսանկարել: Նույնը կատարվում է ամենուր և բոլորի հետ: Տարբերությունը միայն հենց Սլավուտիչի յուրահատկությունն է: Ինչպե՞ս կարելի է ապագա կառուցել քաղաքում, որը հստակ ապագա չունի»,- եզրափակում է լուսնակարիչը:

  

Այս լուսանկարիչը 80 օր ապրել է Չեռնոբիլի ատոմակայանի մոտ ու լուսանկարել տեղացիների առօրյան