14 ախտանշան, որոնք վկայում են վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին, և բաղադրատոմս նման խնդիրներից ազատվելու համար

Վահանաձև գեղձը անչափ կարևոր օրգան է, որի աշխատանքի խանգարումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Սակայն, այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հիվանդությունները շատ տարածված են: Ընդ որում՝ շատ դեպքերում մարդիկ անգամ գլխի չեն ընկնում նման խնդիրների մասին:

 

Վիճակագրությունը ցույց է տվել, որ վահանագեղձի հետ կապված խնդիրները մոտ 10 անգամ հաճախ ախտորոշվում են կանանց մոտ: Այս խնդիրների ախտանշանները կարող են շատ խաբուսիկ լինել, ինչի պատճառով մարդիկ հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրանց:

 

Սակայն մասնագետները հավաստում են, որ մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին հայտնաբերել խնդիրն ու կանխել դրա հետագա զարգացումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական ախտանշանները, որոնք վկայում են վահանաձև գեղձի հիվանդությունների մասին: Այս ախտանշաններից նույնիսկ որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել ներզատաբանին և ստուգել վահանագեղձի առողջությունը:

 

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին են վկայում.

 

·        հուսահատության զգացումը,

 

·        նյարդայինությունն ու անհամբերությունը,

 

·        ախորժակի և սննդի մեջ նախասիրությունների փոփոխությունը,

 

·        լիբիդոյի վատացումը,

 

·        մաշկի չորությունը,

 

·        անկանոն դաշտանային ցիկլը,

 

·        վերջույթների ու մկանների ցավերը,

 

·        զարկերակային ճնշման բարձրացումը,

 

·        մարմնի ջերմակարգավորման խանգարումը,

 

·        ձայնի կոշտացումն ու կոկորդում արտասովոր զգացողությունը,

 

·        քնի խանգարումները,

 

·        մազերի որակի վատացումը,

 

·        կենտրոնացման հետ կապված խնդիրները,

 

·        արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:

 

Բաղադրատոմս՝ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բուժման ու կանխարգելման համար

 

Սակայն գոյություն ունի մի բնական արդյունավետ միջոց, որը հատկապես կարևոր է յոդի դեֆիցիտից տառապողների համար: Այս դեղամիջոցի ընդամենը մեկ չափաբաժինը կօգնի զգալիորեն բարելավել առողջական վիճակը:

 

Բաղադրությունը.

 

·        40 հատ դեռ չհասունացած հունական ընկույզ,

 

·        1 կգ բնական հում մեղր,

 

·        մի քանի հատ ոչ մեծ տարրա:

 

Պատրաստման եղանակը.

 

Հունական ընկույզները հարկավոր է լվանալ և շատ լավ չորացնել: Այնուհետև դանակի օգնությամբ դրանց մակերեսին մի քանի ոչ մեծ կտրվածք անել կամ ասեղով ծակել: Ընկույզներն անհրաժեշտ է լցնել տարրայի մեջ, ավելացնել մեղրը և 40 օր պահել որևէ արևոտ վայրում: Տարրան պետք չէ փակել:

 

Օգտագործման եղանակը.

 

40 օր անց հեղուկը հարկավոր է քամել և պահել ապակյա շշի մեջ: Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, երկուական ճաշի գդալ:

14 ախտանշան, որոնք վկայում են վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին, և բաղադրատոմս նման խնդիրներից ազատվելու համար