«Նոր ալիքում» Էռնա Միրը կրկին ստացել է ամենաբարձր միավորները և առաջին տեղում է, Սյուզաննան երրորդն է

Երեկ կայացավ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի երկրորդ մրցութային օրը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց «Երկրի հիթը»։ Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը կատարել է «Իմ Հայաստան» երգը, Սյուզաննա Մելքոնյանը` Твои следы ստեղծագործությունը։

 

Էռնան կրկին արժանացավ ժյուրիի առավելագույն գնահատականին։ Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվեցին ամենաբարձր 11 միավորը։ Երկու օրերի արդյուքնում Էռնան ունի առավելագույն 242 միավորը։

 

Էռնան առաջին հորիզոնականը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ։

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Սյուզաննա Մելքոնյանը, ևս արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին։ Նա ստացել է 119 միավոր` հնարավոր 121–ից։ Երկու օրերի արդյունքնով Սյուզաննան ունի 237 միավոր։ Նա երրորդ տեղում է։

 

Երկրորդ տեղում Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոն է։ Խումբն առաջին մրցութային օրը ստացել էր առավելագույն 121 միավորը, երկրորդ օրը` 120 միավոր։ Արդյունքում` երկրորդն է 241 միավորով։

«Նոր ալիքում» Էռնա Միրը կրկին ստացել է ամենաբարձր միավորները և առաջին տեղում է, Սյուզաննան երրորդն է