«Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է». պրոդյուսերը` Էռնա Միրի հաղթանակի հավանականության, ամենալուրջ մրցակցի և Սյուզաննա Մելքոնյանի հետ հարաբերությունների մասին

«Նոր ալիք» միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը` «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի ֆինալիստ Էռնա Միրը, մրցութային երկու օրերի արդյունքներով առաջին տեղում է, որը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ։ Մրցութային երրորդ օրը որոշիչ է լինելու։ Սեպտեմբերի 13–ին մասնակիցները կներկայացնեն երգերի պրեմիերաներ։ Էռնայի նոր` In love երգը գրել են Արտյոմ Վալտերը և Սարինը։

Tert.am Life–ը զրուցել է երգչուհու պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ։ 19-ամյա Էռնան և իր թիմը սպասում էին այսպիսի արդյունքի։ Լիրա Քոչարյանը նկատեց, որ եթե նա այդ աստիճանի պատրաստ չլիներ,  «Արցախի ձայն» նախագիծը նրան չէր ներկայացնի մրցույթին։

«Չնայած Էռնան ամենաերիտասարդ մասնակիցն է, իր հետևում ունի բավականին հարուստ մրցութային կենսագրություն, էլ չեմ խոսում հագեցած համերգային ելույթների մասին` «Արցախի ձայնի» կազմում։ Շատ–շատերը նման փորձ չունեն»,– նշեց պրոդյուսերը։

«Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է». պրոդյուսերը` Էռնա Միրի հաղթանակի հավանականության, ամենալուրջ մրցակցի և Սյուզաննա Մելքոնյանի հետ հարաբերությունների մասին

Չնայած Էռնայի հաջողությանը` Լիրան չի շտապում խոսել հաղթանակի ակնկալիքների մասին. «Մրցույթը մնում է մրցույթ։ Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է, հատկապես, այս մեկը, որը նման է մարաթոնի։ Կփորձենք ճիշտ աշխատանքի և բավականաչափ պատրաստվածության արդյունքում հասնել լավ արդյունքի»։

Ըստ պրոդյուսերի` մրցույթի միակ բարդությունը  պայմանավորված է Էռնայի փոքրամարմին լինելով, խնդիրներ ունեն նաև կոշիկի չափսի հետ։) Մասնակիցներն ունեն ծանրաբեռնված օրակարգ։ Լիրայի խոսքով` դա իրենց չի խանգարում, քանի որ Հայաստանում արդեն իսկ լավ նախապատրաստվել էին մրցույթին։ «Մինչև Սոչի գալն արդեն պատրաստ էինք։ Մնում է լավ տրամադրությամբ բեմ բարձրանալ և աշխատել հանդիսատեսի համար, որն այս 2 օրերի ընթացքում հասցրեց սիրել Էռնային»,– նշեց նա։

Չնայած երգչուհին առաջին տեղը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ, նա և պրոդյուսերը մրցույթում իր ամենալուրջ մրցակցին համարում են Ղազախստանի ներկայացուցիչ Ռուստեմ Ժուգունուսովին, որն այժմ զբաղեցնում է 5–րդ տեղը։

«Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է». պրոդյուսերը` Էռնա Միրի հաղթանակի հավանականության, ամենալուրջ մրցակցի և Սյուզաննա Մելքոնյանի հետ հարաբերությունների մասին

«Որպես ուժեղ փոփ երգիչ` տեսնում եմ Ղազախստանի տղային, թեև հուզմունքից ելույթները մի քիչ հաջող չէին։ Իսկ Սարդորն արդեն հայտնի երգիչ է, անցել է բազմաթիվ նախագծերով, ժյուրիի բոլոր անդամները շատ լավ գիտեն իրեն և, իհարկե, ելույթներն էլ էին լավ, բայց նա ունի սպեցիֆիկ` նեղ ոճ` նեոկլասիկ։ Այդ իսկ պատճառով` որպես երգիչ չեմ համարում Էռնային մրցակից, բայց կոնկրետ այս մրցույթի դեպքում, փաստորեն, մեր միակ մրցակիցն է»,– ասաց պրոդյուսերը։

«Նոր ալիքին» Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։ Էռնայի և Սյուզաննա Մելքոնյանի միջև ընկերություն, մտերմություն նկատելի չէ։ Հարցին, թե ի՞նչ հարաբերութուններ ունեն աղջիկները, պրոդյուսերը պատասխանեց. «Ապրելով տարբեր քաղաքներում, լինելով տարբեր բնավորության, խառնվածքի և ճաշակի երգչուհիներ` մտերմությունն այնքան է, որքան պետք է լինի տվյալ դեպքում։ Սակայն Հայաստանը պատվով ներկայացնելու ցանկությունը երկուսի մոտ էլ նկատելի է և ողջունելի»։