Էլիզաբեթ II-ի նախկին խոհարարը պատմել է, թե որն է թագուհու երկարակեցության գաղտնիքը

Երբևե մտածե՞լ եք, թե ինչպես են սնվում թագուհիները. Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ի նախկին անձնական խոհարարը՝ Դարեն Մաքգրեյդին ներկայացրել է թագուհու ճաշացանկը:

 

Ահա թագուհու ճաշացանկը.

Նախաճաշ

Նա իր նախաճաշը սկսում է Earl Grey տեսակի թեյով (առանց կաթի և շաքարի) և բիսկվիտով: Այնուհետև ուտում է հարիսա՝ կաթով և մրգերով: Ժամանակ առ ժամանակ թագուհին նախաճաշին ուտում է ձվածեղ:

Ճաշ

Ճաշից առաջ թագուհին խմում է մեկ գավաթ ջին՝ 1 կտոր կիտրոնով և մեծ չափի սառույցով:

Ճաշին նա սիրում է ուտել հավ՝ աղցանի հետ կամ ձուկ՝ բանջարեղենով:

 

Սնեք

Թագուհին երբեք բաց չի թողնում սնեքը, որն իր մեջ ներառում է թեյ, սենդվիչներ բուլկիներ և ախորժելի խմորեղեններ:

 

Սենդվիչները սիրում է վարունգով, ապղտած ձկով և ձվով:

Ընթրիք

Թագուհու ընթրիքը փոփոխական է: Ընթրիքին սովորաբար սիրում է ուտել գառի կամ տավարի միս կամ գրիլ հավ: Սիրում է նաև տավարի մսով ֆիլե և սնկով աղցան:

Ընթրիքին նախընտրում է խմել վիսկի կամ մարտինի: Սակայն ընթրիքին գինի երբեք չի խմում:

 

Դեսերտ

Քնելուց առաջ թագուհին ուտում է Բալմորալ ամրոցում աճեցված ելակներ և Ուինսդոր ամրոցի ջերմոցներում աճեցրած քաղցր սպիտակ դեղձեր: Երբեմն նախընտրում է խմել շամպայն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ PRIVET.AM

Էլիզաբեթ II-ի նախկին խոհարարը պատմել է, թե որն է թագուհու երկարակեցության գաղտնիքը