Տղան նմանակում է աստղերին. զվարճալի լուսանկարներ

Կանդացի ուսանող՝ Մինա Գերգեսը հետաքրքիր հոբբի ունի. նա ծաղրելով նմանակում է աստղերին, օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները:

«Ես ինքս եմ պատրաստում բոլոր հագուստներն ու դեկորացիաները: Ինձ մոտավորապես  2 ժամ պետք է յուրաքանչյուր լուսանկարին պատրաստվելու համար:  Իհարկե  խանութներում կան նմանատիպ բաներ, սակայն ինձ սա ավելի դուր է գալիս. այսպես հեշտ է  և զվարճալի»,-ասում է նա:

Մինան պատմում է, որ իր նպատակը հայտնիներին՝ իր տեսանկյունից ներկայացնելն է: Տղան չի սիրում, երբ աստղերը չարաշահում են ֆոտոշոփը, համարելով դա շատ անբնական:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ տղան ինքն իրեն հարց տվեց. «Ինչպե՞ս դառնալ հայտնի»: Չնայած որոշ օգտատերերի բացասական արձագանքին, Մինան երբեք կանգ չի առնում:

 

«Երբ արեցի առաջին նմանակումը, քննադատությունների և վիրավորանքների մեծ ալիք բարձրացավ: Ինձ մեղադրում էին ընդամենը նրա համար, որ ես անսովոր բան եմ անում», — բողոքում է Մինան:

Իսկ այժմ  շատ մարդիկ են հետևում նրա գործունեությանը  և բոլոր տեսակի քննադատություններն ու վիրավորանքներն արդեն վերածվել են բարի կատակների: Մինան այժմ զվարճալի դեմք է համացանցում:

 

Ո՞ր լուսանկարն ամենից շատ ձեզ դուր եկավ. գրեք մեկնաբանություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ PRIVET.AM

Տղան նմանակում է աստղերին. զվարճալի լուսանկարներ