Պլաստիկ վիրահատություններից մինչև կենսակերպի փոփոխություն` «Եթերի թագուհին» նոր ռեալիթի շոուի շրջանակում

Հայկական իրականության մեջ կանայք հաճախ այնքան են ընկղմվում կենցաղային գործերի մեջ, որ չեն հասցնում զբաղվել իրենց արտաքին տեսքով։ «Արմենիա TV»–ն սկսում է նոր հեռուստանախագիծ` «Եթերի թագուհին», որը կօգնի այն կանանց, որոնք ունեն առողջական, հոգեբանական կամ քաշի խնդիրներ։

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանը պատմեց նախագծի մանրամասները։ «Ռեալիթի շոուի ձևաչափ է, որն իրականացնում ենք  My yoga կենտրոնի հետ։ Նախագծի շրջանակում 30 կանայք պետք է անցնեն բժշկական հետազոտություն և այցելեն տարբեր մասնագետների։ Նրանք կմասնակցեն տարբեր միջոցառումների, կհաճախեն մարզասրահ, յոգայի պարապմունքների, կօգտվեն կոսմետոլոգի, դիետոլոգի, ստոմատոլոգի ծառայություններից։ Այս նախագիծն առանձնահատուկ է, քանի որ տարբեր երկրներում նման նախագծերն ուղղված են հիմնականում քաշի նվազեցմանը։ Մեզ մոտ միայն քաշային խնդիրներ չեն, կան նաև առողջական և հոգեբանական խնդիրներով կանայք։ Նրանց հետ աշխատող մասնագետները բազմապրոֆիլ են։ Մենք պատրաստ ենք ընդհուպ անվճար պլաստիկ վիրահատություններ անել որոշ մասնակիցների։ Հսկայական գումար է ներդրվում իրենց առողջացման գործընթացի վրա։ 3-4 ամիս բացարձակ անվճար նրանցով զբաղվելու են հանրապետության լավագույն մասնագետները։ Ունենք նույնիսկ մասնագետ, որը զբաղվում է էթիկայի և էսթետիկայի հետ կապված  հարցերով, ունենք նորաձևության ոլորտի ներկայացուցիչ, որովհետև հաղորդումը միտված է օգնելու կանանց նաև  ոճային հացում»,– ասաց նա։

Պլաստիկ վիրահատություններից մինչև կենսակերպի փոփոխություն` «Եթերի թագուհին» նոր ռեալիթի շոուի շրջանակում

Հովհաննեսի փոխանցմամբ` մասնագիտական կազմում ներգրավված են տարբեր ոլորտների 25-30 մասնագետ։ Նա հեռուստադիտողներին խորհուրդ տվեց եթերին հետևել առաջին իսկ օրվանից. «Առաջին թողարկումը եթերում կլինի սեպտեմբերի 16–ին` ժամը 18։30–ին։ Լավ կլինի, որ մարդիկ հենց այդ օրվանից սկսեն հետևել ընթացքին, որովհետև ժանրը ենթադրում է սյուժետային գիծ»։

Ըստ պրոդյուսերի` նախագիծը շատերին է հետաքրքրել. ունեցել են ավելի քան 100 դիմորդ։ «Դա բավականին մեծ թիվ է, որովհետև դիմորդները հասկանում են, որ նախագծի ընթացքում իրենց կյանքն ի ցույց է դրվելու հանրությանը։ Ընտրությունը դժվար էր, սակայն փորձել ենք ընտրել նրանց, ովքեր առավել շատ կարիք ունեն աջակցության»մ– նշեց նա։

Նախագիծը մրցութային է. ամենահամառ մասնակիցը, որը կգրանցի  ամենամեծ արդյունքը, կարժանանա «Եթերի թագուհի» տիտղոսին։ «Եթե այս եթերաշրջանում ունենանք ֆավորիտ, նա  կստանա հնարավորություն դառնալու հաղորդավար և շարունակելու իր առողջացման ծրագիրը` օգտվելով բազմաթիվ սպա–կենտրոններից»,– եզրափակեց հաղորդավարը։