7- օրյա դիետա 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Այս հիանալի դիետայի գաղտնիքը նրանում է, որ մարդիկ սննդից ստացած էներգիան վատնում են այդ սնունդը մարսելու համար և հեշտությամբ նիհարում:

 

Դիետայի ընթացքում դուք չեք տանջվի քաղցի զգացումից, քանի որ նշված մթերքները կարող եք ուտել մեծ քանակությամբ: Սակայն հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար պետք չէ չարաշահել: Բացի այդ, այս ընթացքում վիտամինների պակասից խուսափելու համար կարելի է ընդունել մուլտիվիտամինային համալիր:

 

Ֆիզիկական վարժությունները նույպես կօգնեն հասնել լավ արդյունքի, սակայն եթե դուք չեք ցանկանում սպորտով զբաղվել, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ նույնիսկ առանց հավելյալ ծանրաբեռնվածության նույնպես կարելի է նիհարել:

 

Ինչպես նիհարել մեկ շաբաթում

 

Մրգային օր

 

Այս օրը կարելի է ուտել ցանկացած միրգ, բացի բանանից: Քաշի կորստին ամենից շատ նպաստում է ձմերուկը: Մեկ օր միայն ձմերուկ ուտելով կարելի հեշտությամ ազատվել զգալի ավելորդ քաշից:

 

Բանջարեղենային օր

 

Երկրորդ օրը հարկավոր է ուտել միայն բանջարեղեն՝ թարմ, շոգեխաշած կամ խաշած: Այս օրը չի կարելի ուտել բակլազգիներ կամ եգիպտացորեն, սակայն կարելի է ուտել ջեռոցում եփված կարտոֆիլ մի փոքր կարագով:

 

Մրգեր ու բանջարեղեն

 

Երրորդ օրը կարելի է ուտել ցանկացած միրգ ու բանջարեղեն: Կարելի է պատրաստել թարմ բանջարեղենով աղցան և համեմել այն կիտրոնի հյութով կամ կծու չիլի պղպեղով: Սա ոչ միայն շատ համեղ է այլև նպաստում է ավելի արագ նիհարելուն: Սակայն այս օրն արդեն չի կարելի ուտել կարտոֆիլ:

 

Բանան ու յոգուրտ

 

Չորրորդ օրն անհրաժեշտ է ուտել բանան ու յոգուրտ, քանի որ օրգանիզմն ունենում է հավելյալ հանքանյութերի կարիք, իսկ բանանները հարուստ են կալիումով: Մեկ օրվա ընթացքում կարելի է ուտել 8 բանան, խմել 8 բաժակ անյուղ կաթ և օգտագործել անյուղ յոգուրտ:

 

Հավի միս և լոլիկ

 

Հինգերորդ օրվա սննդակարգում պետք է լինեն միայն թարմ լոլիկներ ու հավի միս: Հնարավորության ու ցանկության դեպքում հավի մսի փոխարեն կարելի է օգտագործել հնդկահավի միս:

 

Այս օրը պարտադիր պետք է խմել մեծ քանակությամբ ջուր: Յուրաքանչյուր լոլիկի դիմաց հարկավոր է խմել մեկ բաժակ ջուր, որպեսզի օրգանիզմը մաքրվի ավելորդ աղերից ու թթուներից:

 

Հավի միս ու բանջարեղեն

 

Օրվա ճաշացանկում պետք է լինեն հավի միսն ու բանջարեղենը, սակայն հարկավոր է զերծ մնալ կարտոֆիլից և բակլազգիներից:

 

Ապուրի օր

 

Վերջին օրվա համար հարկավոր է պատրաստել մի հիանալի ապուր, որը կարելի է ուտել ամբողջ օրը և այրել ճարպերը: Ապուրը պատրաստվում է հետևյալ կերպ:

 

Երկու մեծ գլուխ սոխը, մեկ դդմիկը, մեկ բուլղարական պղպեղը, նեխուրն (сельдерей) ու կանաչեղենը եփել համեմունքների հետ և պատրաստի ապուրը մանրացնել հարիչի օգնությամբ:

 

Այս դիետան շատ արդյունավետ է ու օգտակար: Այն տևում է ընդամենը 7 օր, ուստի ոչ մեկի համար էլ խնդիր չի լինի դրան հետևելը: Այս ընթացքում լյարդն ազատվում է բոլոր ավելորդություններից, ստամոքսը հանգստանում է, իսկ արյան մեջ շաքարի մակարդակը՝ կարգավորվում:

7- օրյա դիետա 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար