Լուսանկարներ Դիանա Գրիգորրյանի նոր հեռուստասերիալի նկարահանման հրապարակից

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալի մասին։ Նոր հեռուստանովելի հերոսուհուն մարմնավորում է երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, հերոսին՝ Մովսես Երեմյանը։

 

Ֆիլմում խաղում են նաև Արսեն Լևոնյանը, Ռուզան Վիթը,  Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը, Ագնեսա Շահնազարյանը, Լևոն Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Արա Դեղտրիկյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և այլք։

 

Դիանա Գրիգորյանը լարված իրադարձություններով է սկսել նոր հեռուստասերիալը։ Tert.am Lifeը ներկա է եղել նկարահանումներից մեկին։

 

Հեռուստադիտողներին միշտ հետաքրքիր է, թե ինչպես են նկարահանվում սպանությունների, վեճերի և նմանատիպ տեսարանները, արդյոք դերասաններն իրականում տուժում են։ Մեր ֆոտոշարքը բացահայտում է, թե ինչպես է նկարահանվել Ռոզա Ֆիլբերգի կերպարի` Սոֆիի վիրավորվելու տեսարանը։ Նկարահանման ժամանակ Ռոզան էլ տուժեց. «կրակոցն» այնքան ուժեղ էր, որ հարվածից պատռվեց նրա շապիկը։

 

Լուսանկարներ Դիանա Գրիգորրյանի նոր հեռուստասերիալի նկարահանման հրապարակից