Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն իր հայրական տանն է. նա բերման չի ենթարկվել

Քիչ առաջ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում բերման է ենթարկել քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին, ով ավելի շատ հանրապետությունում հայտնի է Արտյոմ Կանևսկոյ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և Ա. Կանևսկոյը այս պահին էլ գտնվում է իր հայրական տանը: ԱԱԾ-ի մեր աղբյուրներից էլ հայտնեցին, որ այդ մասին իմացել են համացանցից և զարմանք են ապրել, երբ չեղած բանի մասին տեղեկություններ են տարածվել: © shamshyan.com 

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն իր հայրական տանն է. նա բերման չի ենթարկվել
error: Content is protected !!