Տեղեկություններ թութակների մասին

Թութակները երկարակյաց կյանք ունեն: Մեծ թութակների կյանքի տևողությունը 50-60 տարի է, որոշ դեպքերում նույնիսկ 100: Իսկ փոքրները ապրում են համեմատաբար ավելի քիչ` 20-25 տարի:

Համեմատաբար մյուս որոշ կենդանիների` շատ զգայուն ու նուրբ են:

Գոյություն ունի թութակների երկու խումբ՝ վայրի և տնային։ Վայրի թութակները կարող են գոյատևել ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։ Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն։

Պահելուց պետք է թութակին պարտադիր ապահովել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով։ Հավելյալ սննդից կարելի է նշել խնձորը, գազարը, կանաչին՝ հատկապես համեմը, երեքնուկի տերևները, նաև ծաղիկը, որը պետք է անպայման լվանալ, նոր տալ թութակին։ Կարելի է շաբաթը մեկ անգամ թութակին տալ խաշած բրինձ, խաշած ձու։ Բայց հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հանկարծ ձուն կամ բրինձը թթված չլինեն, այլապես թութակին մեծ վնաս կպատճառեն։

ԱՄՆ-ում Բեյբի անունով թութակը ոստիկաններին օգնել էր գտնել գողերին, որոնք ներխուժել էին մի գործարարի բնակարան և թալանել այն: Տանը գտնվող թութակը կարողացել է հիշել հանցագործների բոլոր անունները և ոստիկանների ներկայությամբ թվարկել է դրանք:

Գոյություն ունեն այնպիսի թութակներ, որոնք կարող են իրենց գլուխը շրջել 180 աստիճան:

Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկել են Ժակո անունով թութակին, որն գիտեր ավելի քան 400 բառեր, խոսում էր ամբողջական նախադասություններով և մի քանի լեզուներով:

Կան ավելի քան 350 տեսակ թութակներ, և շուրջ մեկ երրորդը նրանցից գտնվում են ոչնչացման եզրին:

Թութակները իրենց երեխաներին տալիս են անուններ:

Որպեսզի թութակը ձվադրի, անհրաժեշտ է պատրաստել փայտից բույն՝ ոչ մեծ չափսի։ Բնի հատակին պետք է լցնել թեփ՝ ցանկալի է մանրած։ Թութակը կարող է ածել մինչև անգամ 8 ձու։ Ձվադրման առաջին իսկ րոպեից հաշված մինչև ձագի դուրս գալը ձվից տևում է 18-21 օր։ Այդ օրերի ընթացքում միայն արուն է սնվում, հետո այդ սննդից որոշ մաս տալիս է էգին, իսկ էգն էլ ձագին։ Ձագը առաջին օրերին շատ փոքրիկ է լինում և փետուրներ չի ունենում, իսկ հետո օրեցօր մեծանում է։ Այսպես արդեն երեսունհինգ օր հետո փոքրիկը դուրս է գալիս բնից՝ լրիվ կազմավորված։ Նշենք նաև, որ այդ ընթացքում պետք է թութակների ջրի ամանը լվանալ յոդով, հետևել թութակների մաքրությանը։

Վայրի թութակը ձվադրում է տարին 2 անգամ, իսկ տնային թութակները կարող են ամբողջ տարին առանց ընդմիջման ձվադրել։ Իհարկե, այդպիսի բան չպետք է թույլ տալ, քանզի նրանց համար կարող է վնասակար լինել:

Ավստրալիայում կան այնպիսի դպրոցներ, որոնք սովորեցնում են նրանց խոսել:

Տեղեկություններ թութակների մասին