Լեդի Գագան պատմել է, որ տառապում է հազվագյուտ անբուժելի հիվանդությամբ

Սեպտեմբերի 21-ին  տեղի կունենա Լեդի Գագայի մասին պատմող փաստագրական ֆիլմի պրիմիերան:  Նա որոշել է  ֆիլմում պատմել իր հազվագյուտ հիվանդության մասին, որի մասին իմացել է անցյալ տարվա նոյեմբերին:

Լեդի Գագան հիվանդացել է Ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությամբ տառապում է աշխարհի բնակչության 4%-ը: Լեդի Գագան ասում է, որ իր համար դժվար էր խոսել հիվանդության մասին, սակայն որոշել է պատմել, հոգին թեթևացնելու համար:

Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ունենում են մարմնի ցավ, քնի խանգարում, շուտ օգնում են, հաճախ դժվարանում են կենտրոնանալ, խանգարվում է մարսողությունը:  Հիվանդության պատճառները անհայտ են, այդ պատճառով բժիշկները չեն կարող բուժել այն, սակայն կարող են թեթևացնել ախտանշանները՝ ցավը, դեպրեսիան, քնի խանգարումը:

Իր թվիթերյան էջում երգչուհին գրել է, թե ինչ է անում ինքնազգացողությունը լավացնելու համար. ուլտարամանուշակագույն սաունա , հատուկ լոգանքներ և այլն:

 

 

Իր ֆիլմով երգչուհին աջակցում է այս հիվանդությամբ տառպող մարդկանց, հիշեցնելով, որ նրանք մենակ չեն:

 

Լեդի Գագան պատմել է, որ տառապում է հազվագյուտ անբուժելի հիվանդությամբ