Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է

Դերասանուհի Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է։ Tert.am Life–ի հետ զրույցում նա հաստատեց այս լուրը։

 

«Այո, ես ամուսնալուծվել եմ մոտ մեկուկես ամիս առաջ։ Պատճառների մասին խոսել չեմ ուզում։ Կարծում եմ` մանրամասները հանրությանը հայտարարելու կարիք չկա»,– ասաց նա։

 

Անատիի ամուսնությունը տևեց մոտ կես տարի։ Նա և սիրելին ամուսնացել էին փետրվարի 14–ին։ Զույգը հարսանիք չէր արել, պարզապես, խնջույք էր կազմակերպել և նշել Տեառնընդառաջը։ Ամուսնությունից հետո Անատին սիրելիի հետ մեկնել էր Մոսկվա։ Օգոստոսին դերասանուհին վերադարձել է Հայաստան։

 

Անատին չցանկացավ խոսել նաև այն մասին, արդյոք իր համար բարդ է այս փուլը։ Փոխարենը նա նշեց, որ արդեն զբաղվում է աշխատանքով։

 

«Նորություններ, անպայման, լինելու են։ Շուտով կխոսեմ դրանց մասին, պարզապես, չեմ ցանկանում ժամանակից շուտ հայտարարություններ անել»,– ասաց նա։

 

Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է

Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է

Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է

Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է