Ցրված սկլերոզի զարգացումը կապված է աղիքային բակտերիաների հետ. գիտնականներ

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ աղիների բակտերիաների որոշակի տեսակներ կարող են կարևոր դեր խաղալ ցրված սկլերոզի զարգացման հարցում, որը գլխուղեղի ու ողնուղեղի նյարդային մանրաթելերն ախտահարող աուտոիմունային հիվանդություն է: Գիտնականների ուսումնասիրություններին մասնակցել է 142 կամավոր, որոնցից 71-ը տառապում են ցրված սկլերոզից, իսկ մյուս 71-ն առողջ են:

 

Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ աղիներում բնակվող որոշ բակտերիաներ ավելի հաճախ հանդիպում են ցրված սկլերոզից տառապող մարդկանց օրգանիզմում: Այնուհետև գիտնակններն այս բակտերիաներին տեղադրել են մկների օրգանիզմում և նկատել, որ դրանք ազդում են կրծողների իմունային համակարգի վրա: Մասնագետների խոսքով՝ աղիքային բակտերիաները ցրված սկլերոզի առաջացման միակ պատճառը չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք կարող են զգալիորեն ազդել հիվանդության ընթացքի վրա:

 

Ի դեպ՝ մեկ այլ ուսումնասիրության տվյալներով՝ դեռահաս տարիքում ստացած ուղեղի ցնցումը կարող է բարձրացնել ցրված սկլերոզի առաջացման հավանականությունը: Այդ տարիքում ուղեղի լուրջ ցնցում ստացած մարդիկ 22%-ով հաճախ են տառապում ցրված սկլերոզից, իսկ երկու անգամ ուղեղի ցնցում ստացածների մոտ հիվանդության առաջացման հավանականությունը բարձր է լինում 2 անգամ:

Ցրված սկլերոզի զարգացումը կապված է աղիքային բակտերիաների հետ. գիտնականներ