Բժիշկները խորհուրդ են տալիս քնել զով սենյակում. ահա թե ինչու

Վերջապես գիտնականները ապացուցել են, որ ավելի լավ է քնել  այնպիսի սենյակում, որտեղ ջերմաստիճանը  տատանվում է 15-ից 20 աստիճանի միջև (Ցելսիսուս): Միգուցե կմտածեք, որ շատ սառն է, բայց չէ՞ որ այն օգտակար է :

Բժիշկները խորհուրդ են տալիս քնել զով սենյակում. ահա թե ինչու

24-ից բարձր կամ դրանից 10-ով ցածր ջերմաստիճանում մարդը անհանգիստ է քնում:  Ինչո՞ւ սա առհասարակ նշանակություն ունի:

Բանն այն է, որ մարդու մարմնի ջերմաստիճանը քնած ժամանակ, ժամը 5-ի մոտ իջնում է՝ հասնելով ամենացածր նիշին: Այդ պատճառով սառը օդը նպաստում է խորը քնին:

 

Ահա զով սենյակում քնելու գլխավոր պատճառները

Ավելի հանգիստ քուն

Հետազոտությունները ցույց են տվել, որ անքնության որոշ ձևեր առաջանում են մարմնի ոչ հաստատուն ջերմաստիճանի պատճառով: Եթե դուք դժվարությամբ եք քնում, սառը օդը կօգնի օրգանիզմին զովանալ, որը կօգնի հանգիստ քնին:

Երիտասարդության պահպանում

Քունը զով սենյակում, որտեղ ջերմաստիճանը մոտավորապես    20 աստիճան է, բարձրացնում է մելատոնինի արտադրումն օրգանիզմում:

Քաշի նվազում

Բժիշկ Նատաշա Թյորները հայտարարում է, որ մարմնի ջերմաստիճանի նվազումը նպաստում է ստրես հորմոնի՝ կորտիզոլի նվազմանը օրգանիզմում:

Նվազեցնում է Մետաբոլիկ համախտանիշի զարգացման ռիսկը

Գիտնականները կարծում են, որ կանոնավոր քունը ՝ 18 աստիճանից ոչ բարձր սենյակում նվազեցնում է դիաբետի  զարգացման ռիսկը:

Բժիշկները խորհուրդ են տալիս քնել զով սենյակում. ահա թե ինչու