Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի՝ մի մասը տեղափոխվել է Հրազդանի, մի մասը՝ Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սապայակն գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Բախման հետևաքով ГАЗ 3302-418-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել կամրջի արգելապատնեշները և գլխիվայր հայտնվել կամրջի վտանգավոր եզրագծում: Բարեբախտաբար, չի հայտնվել ջրանցքում, իսկ Toyota-ն հարվածել ու պոկել է նոր տեղադրված երկաթե արգելապատնեշները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու Հրազդանի ոստիկանապետը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարատկի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենաները վերամբարձ կռունկի և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Հրազդանի բաժի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի © shamshyan.com

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ