Հայկական երգարվեստում բացառիկ ձայն ունեցող երգիչը, եթե ոչ միակը (տեսանյութ)

Բացառիկ ձայն, հրաշալի կատարում… Լևոն Ազիզյանի տաղանդի մասին կարելի է անվերջ խոսել: Նույնիսկ խոսելու կարիք չկա. բավական է լսել նրա կատարումը, որն այնքան նուրբ է, այնքան գեղեցիկ: Լևոն Ազիզյանը պրոֆեսիոնալ երգով սկսել է զբաղվել ամիսներ առաջ:

Հիրավի, սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա անկրկնելի ձայնը հայկական երգարվեստում բացառիկ է, եթե ոչ՝ միակը:

 

Լևոն Ազիզյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը: Այժմ սովորում է Երգի պետական թատրոնում, համատեղ այցելում է երգի մասնավոր դասերի:

Ներկայացնում ենք նրա գեղեցիկ կատարումներից մեկը՝ Frank Sinatra-ի «My Way» երգի քավըր տարբերակը:

Սկզբնական շրջանում նրա կատարումները հիմնականում շանսոն ոճում էին, սակայն մի օր, երբ հայ oպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը լսում է Լևոնի կատարումը, հիացած ասում է. «Բոչելիի ձայն ունես… ի՞նչ շանսոն»: Եվ հենց այդ պահից էլ Լևոնը սկսում է մասնավոր պարապմունքների գնալ, ավելի հղկել ու կատարելագործել իր ձայնային տվյալները: Ասում են՝ մեծ ապագա ունի:

Հայկական երգարվեստում բացառիկ ձայն ունեցող երգիչը, եթե ոչ միակը (տեսանյութ)