Լարված իրավիճակ Երևան-Իջևան ճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում. գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետին. երթևեկությունը կաթվածահար է եղել ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների՝ ճանապարհ փակելը կայանում է նրանում, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։ Ճանապարհը դարձել է անանցանելի և խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն։ © shamshyan.com