150 զինտեխնիկա եւ 15000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսում է լայնածավալ զորավարժություններ

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում մեկնարկում են լայնածավալ զորավարժությունները:

Ինչպես հայտնում ե ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն, սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում մեկնարկում են՝ տարբեր զորատեսակների մասնակցությամբ  լայնածավալ զորավարժությունները:

Զորավարժություններին ներգրավվել են՝ զինծառայողների անձնակազմի մինչև 15.000  մարդ, ավելի քան 150 միավոր տանկ ու զրահատեխնիկա, մինչև 120  տարբեր տրամաչափի հրթիռահրետանային  սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ու ականանետ, 20 միավոր տարբեր նշանակության մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 22-ը:

150 զինտեխնիկա եւ 15000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսում է լայնածավալ զորավարժություններ