Բարձր ճնշումն արագ իջեցնող 4 պարզ մեթոդ

Ձեզ ենք ներկայացնում առանց դեղամիջոցների օգտագործման բարձր ճնշումը իջեցնող 4 օգտակար ու շատ արդյունավետ մեթոդներ:

 

1. Մերսում

Հարթ դանդաղ շարժումներով մերսեք  պարանոցը` հիմնական շեշտը դնելով  ծոծրակային շրջանի վրա:

2. Քացախով կոմպրես

Վերցրեք 2 հատ կտոր ու այն թրջեք սովորական քացախի մեջ: Դրեք դրանք կրունկների վրա ու այդպես պահեք 5-ից 7 րոպե: 20-ից 30 րոպե հետո կարող եք չափել ճնշումը, եթե բարելավում չի նկատվել կարող եք նորից կրկնել պրոցեդուրան:

3. Լոռամրգի հյութ

Բացեք 100 մգ հյութը նույն քանակությամբ մեղրի հետ ու օրական 3 անգամ ընդունեք այն թեյի գդալով: Այն շատ հարմար է հատկապես քրոնիկ հիպերտոնիայով տառապողների համար:

4.  Ակուպունկտուրալ կետեր  (մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետեր)

 

Ցուցամատով ազդեք   այն  գծի վրա, որը ձգվում է ականջի բլթակի խորքից մինչև  անրակը: Ցուցամատը դրեք ականջի բլթակի խորացման ուղղությամբ սեղմեք ու այդ վիճակով գծի վրայով բերեք մինչև անրակի կենտրոնական հատվածը: Մտացածին գիծը պետք է գրեթե ուղղահայաց լինի:

Խորհուրդ չի տրվում ուժեղ սեղմել, բավական է ընդամենը մատով շոյել մաշկը: Այս վարժությունը  գլխի յուրաքանչյուր կողմում կատարեք 8-ից 10 անգամ:

Աղբյուրը: Tert.am

Բարձր ճնշումն արագ իջեցնող 4 պարզ մեթոդ