«7 տարի է` բաժանված ենք». Լուսինե Արշակյանն առաջին անգամ խոսում է ամուսնուց բաժանվելու մասին

Համացանցում

Համացանցում լուրեր են տարածվել, որ դերասաններ Լուսինե Արշակյանն ու Արսեն Գրիգորյանը երկար ժամանակ է՝ ամուսնալուծված են, սակայն խնամքով թաքցնում են դա։ Լուրերի իսկությունը ճշտելու համար Tert.am Lifeը կապ հաստատեց Լուսինեի հետ։

«Դա նորություն չէ։ 7 տարի է, ինչ բաժանված ենք։ Մինչ այս չենք խոսել այդ մասին, քանի որ չենք ցանկացել»,– ասաց Լուսինեն ու հավելեց, որ հիմա էլ չի ցանկանում խոսել բաժանության պատճառների մասին։

Ինչ վերաբերում է նախկին ամուսինների ներկայիս հարաբերություններին` Լուսինեն նշեց, որ իրենք բարիդրացիական հարաբերություններ ունեն։

Լուսինեն ու Արսենը որդի ունեն։ Տղան ապրում է մայրիկի հետ, սակայն մշտական կապի մեջ է հայրիկի հետ։

«7 տարի է` բաժանված ենք». Լուսինե Արշակյանն առաջին անգամ խոսում է ամուսնուց բաժանվելու մասին

«7 տարի է` բաժանված ենք». Լուսինե Արշակյանն առաջին անգամ խոսում է ամուսնուց բաժանվելու մասին

«7 տարի է` բաժանված ենք». Լուսինե Արշակյանն առաջին անգամ խոսում է ամուսնուց բաժանվելու մասին
life.tert.am