Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:05-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան-Հրազդան թիվ 278 երթուղին սպասարկող Mercedes Sprinter մակնիշի 3052 L համարանիշի և Lada Priora մակնիշի K 704 YO 26 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արսեն Նազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ © shamshyan.com

Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Երևանում. բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ