«Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան

BlogNews.am-ը գրում է.

BlogNews.am-ը  սկսում է նոր շարք, որը կբացահայտի հայտնի մարդկանց նորովի: Հարցեր, որոնց պետք է  պատասխանել միանգամից, առանց երկար մտածելու:   BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է դերասան Կարեն Ասլանյանը, ով այս ընթացքում նկարահանվում է «Արմենիա Պրեմիում»-ով հեռարձակվող «Դեպի երազանք»  հեռուստասերիալում:

«Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան

 

— Իմ օրը  սկսվում է…

— Մեկ բաժակ սուրճով։

— Ես ոգեշնչվում եմ…

— Իմ աշխատանքով ու  լավ նորություններով

Կյանքում երբեք չեմ ների…  

— Դավաճանությունը։

— Իմ ամենամեծ ձեռքբերումը…

— Մասնագիտությունը, որն ընտրել եմ։

— Քայլ, որի համար զղջում եմ…

— Այն, որ  թողել եմ սպորտը։

– Իմ առաջին ժամադրությունը…

— Չեմ հիշում: ))

— Ստացածս վերջին SMS հաղորդագրությունը…

— Իմ լավ ընկեր, կոմպոզիտոր Արման Անտոնյանը գրել էր. «Ինչո՞ւ ես անհասանելի»։ Հեռախոսը երբեմն անջատվում է, ու չեմ նկատում։

— Կանացիությունն առաջին հերթին դրա հետ եմ ասոցացնում։

— Համեստության։

— Ինձ հասկանալու համար դիմացինը պետք է…

— Լավ մարդ լինի ընդամենը։

— Աշխարհի լավագույն վայրն ինձ համար…

— Երևանն է։

— Սոցցանցերում ակտիվ հետևում եմ…

— Ակտիվ եմ միայն Ինստագրամում, հետևում եմ բացառապես իմ ընկերներին ու մտերիմներին։

— Երբեք չեմ փորձի…

— Իրականում շատ բաներ կան, որ կյանքում երբեք չեմ փորձի։

 «Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան

— Միշտ վախեցել եմ…

— Կորցնել հարազատ մարդկանց։

— Սպա՞ս, թե՞ բորշ։

— Բորշ։

— Միշտ երազել եմ այդ դերի մասին։

— Բոլոր դերերն էլ, որոնք խաղացել եմ, ինձ համար երազանք են եղել: Չկա այնպիսի դեր, որն ինձ համար երկրորդական լինի։

— Օպերա՞, թե՞ Մոսկվա կինոթատրոն։

— Մոսկվա կինոթատրոն։

— Ես ուժեղ եմ…

— Իմ հավասարակշռությամբ։

— Մարդ, ով փոխել է ինձ։

— Միայն ծնողներս, որոնք իրենց ամենօրյա խորհուրդներով ուղղորդում են ինձ ու  փոխում կյանքս  դեպքի ավելի լավը։

— Կարելի է երջանիկ լինել առանց փողի, եթե…

— Եթե կա իրական սեր, անկեղծ հարաբերություններ, որոնք կառուցված չեն շահի հիման վրա։

— Թեմա, որ մասին ժամերով կխոսեմ։

— Դրանք երեքն են՝ ֆուտբոլ, աստրոլոգիա, կինո ու թատրոն։

— Խոսք, որը դեռ չեմ հասցրել ասել։

— Չկա այդպիսի խոսք, որ ուզել  ու չեմ ասել։

— Հեշտությամբ եմ ասում՝ կներես…

— Եթե իրոք մեղավոր եմ ու սխալ, անպայման ասում եմ այդ խոսքերը։

«Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան
-Ես ամաչում եմ…

— Կյանքում, փառք Աստծո, չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ։

— Երգ, որն այս պահին լսում եմ մեքենայիս մեջ։

— «Սերն իմ գողացել ես»՝ իմ ու  Կարեն Զաքարյանի դուետը, որը մեկ շաբաթ էլ չկա, ինչ թողարկել ենք: Փորձում եմ լսել ու  ըմբռնել երգի իմաստը։

— Վերջին բամբասանքը, որը լսել եմ իմ մասին։

— Շատ-շատ են, համարյա ամեն օր լսում եմ, ու ցավալին այն է, որ դրանք ասում են մարդիկ, որոնց քեզ հարազատ ես ընդունել։

— Կնոջ լավագույն տարիքն ինձ համար…

— Իմ կարծիքով՝ կինը տարիք չունի։

— Ամեն ինչ կտայի, միայն թե այս պահին ունենայի դա։

— Կա նման բան, բայց ես նախընտրում եմ այդ մասին լռել։

«Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան

«Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան

 

Զրուցեց՝ Էմմա Վարդանյանը

«Կյանքում չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ». Կարեն Ասլանյան