Վահանաձև գեղձի ադենոմայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները

Ցավոք՝ վահանագեղձի ադենոման բավական տարածված հիվանդություն է՝ հատկապես 40 տարեկանից բարձր կանանց շրջանում:

 

Վահանաձև գեղձի ադենոման գրեթե միշտ եզակի է լինում, սակայն շատ հազվադեպ դեպքերում գրանցվում են նաև բազմակի գոյացություններ: Ուռուցքը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ: Ժամանակակից բժշկության մեջ առանձնացվում են հիվանդության հետևյալ տեսակները.

 

·         պապիլյար ադենոմա,

 

·         մեդուլյար ադենոմա,

 

·         չդիֆերենցված ադենոմա,

 

·         ֆոլիկուլյար ադենոմա,

 

·         այլ չարորակ գոյացություններ (լիմֆոմա, սարկոմա, մետաստազներ և այլն):

 

Հասկանալու համար, թե ինչ է վահանաձև գեղձի ադենոման, հարկավոր է նախ ծանոթանալ քաղցկեղի յուրաքանչյուր տեսակին և դրանց բնորոշ հատկություններին:

 

Պապիլյար քաղցկեղ. հիվանդության այս տեսակը համարվում է բարորակ և գրեթե միշտ հնարավոր է լինում այն լիովին բուժել ու փրկել հիվանդի կյանքը: Քաղցկեղի այս տեսակը տարածվում և մետաստազավորվում է միայն հիվանդների 30%-ի մոտ: Սակայն այս հիվանդությունը շատ վտանգավոր է փոքր երեխաների համար, քանի որ նրանց դեպքում մետաստազավորվելու հավանականությունը բարձր է:

 

Վահանագեղձի ֆոլիկուլյար ադենոմա. այս հիվանդությունը նույնպես համարվում է բարորակ՝ չնայած, որ այն շատ ավելի վտանգավոր է, քան պապիլյար քաղցկեղը: Ուռուցքի այս տեսակը գրեթե միշտ տարածվում է և ախտահարում ավշային հանգույցները, իսկ ավելի հազվադեպ նաև մյուս օրգաններն ու ոսկորները: Հարկ է նաև նշել, որ այս ուռուցքն ակտիվորեն յուրացնում է յոդը, մինչդեռ բուժման համար օգտագործվում է հենց ռադիոակտիվ յոդ:

 

Վահանաձև գեղձի մեդուլյար ադենոմա. քաղցկեղի այս տեսակն ավելի վտանգավոր է, քան նախորդ երկուսը, քանի որ գրեթե միշտ տարածվում է՝ ախտահարելով շնչափողն ու հարակից մկանները: Բացի այդ, գրեթե միշտ հայտնաբերվում են մետաստազներ նաև ավշային հանգույցներում: Հիվանդության ախտանշաններից են մշտական փորլուծությունն ու դեմքի անհիմն կարմրածությունը:

 

Վահանաձև գեղձի չդիֆերենցված ադենոմա. սա համարվում է վահանաձև գեղձի ադենոմայի ամենավտանգավոր տեսակը: Սովորաբար չարորակ բջիջներն ի հայտ են գալիս հանգուցավոր խպիպի տեղում, որը կարող է տանջել մարդուն տարիներ շարունակ: Այս հիվանդության դեպքում գեղձը սկսում է շատ արագ աճել, մարդը դժվարանում է շնչել ու որևէ բան կուլ տալ, իսկ ժամանակ առ ժամանակ նա նույնիսկ սկսում է շնչահեղձ լինել: Հիվանդության այս տեսակը գրեթե միշտ ախտորոշվում է տարեց մարդկանց մոտ: Ուռուցքը սկսում է շատ արագ տարածվել և ախտահարում է հարակից բոլոր օրգանները: Այս դեպքում քաղցկեղը սրընթաց զարգանում է մեկ տարվա ընթացքում և հանգեցնում է մահվան:

 

Վահանաձև գեղձի ադենոմայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները