Պրիպյատի շենքերում ու փողոցներում 31 տարի անց լույս է վառվել․ ո՞վ և ինչպե՞ս է դա հնարավոր դարձրել (Photo)

Լեհ էնտուզիաստները լույս են վառել Պրիպյատի փողոցներում ու լքված շենքերում: Գեներատորի օգնությամբ նրանք կարողացել են վառել փողոցի լապտերները, բնակարանների, դպրոցների և այլ հաստատությունների լույսերը: Նրանք դա արել են ապացուցելու համար, որ խորհրդային հին տեխնիկան կարող է աշխատել անգամ 31 տարի չօգտագործվելուց հետո:
Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ օր անց՝ 1986 թվականի ապրիլի 27-ին, Պրիպյատի բնակչությունը ենթարկվել է զանգվածային տարհանման՝ ստեղծված վտանգավոր ռադիացիոն դաշտի պատճառով։ Քաղաքն անմարդաբնակ է մինչ օրս։

Պրիպյատի շենքերում ու փողոցներում 31 տարի անց լույս է վառվել․ ո՞վ և ինչպե՞ս է դա հնարավոր դարձրել (Photo)