Օկտոբերֆեստ 2017 գարեջրի փառատոն. Մյունխենը հյուրեր է ընդունում

Սեբտեմբերի 16-ին, Մյունխենում, մեկնարկեց Օկտոբերֆեստ գարեջրի 184-րդ  ամենամյա  փառատոնը և այն շարունակվելու է  երկու շաբաթ:

Օկտոբերֆեստը մեծ տոն է, որն ամեն տարի անցկացվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում:  Փառատոնի համար այստեղ է այցելում շուրջ 3 միլիոն մարդ:

 

Օկտոբերֆեստի անցակցումը բավականին հին ավանդույթ է: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1810 թ.-ին: Բավարիայի ապագա թագավոր Լյուդվիգ առաջինը ամուսնացել է արքայադուստ Թերեզայի հետ:  Այդ օրը տոնել է ողջ աշխարհը:Ստացվում է այնպես, որ փառատոնի մասնակիցները նաև նշում են նրանց հարսանիքի տարեդարձը:

 

Արտասահմանցի հյուրերին հատկապես գրավում է գերմանացի մասնակիցների արտաքինը:  Նրանք հագնում են բավարիական կոլորիտային հագուստ. տղամարդիկ կրում են »Lederhosen» կաշվե շորտեր, իսկ կանայք՝   »dirndl» սարաֆաններ, որոնցով նրանք շատ ախորժելի տեսք ունեն:

 

Օկտոբերֆեստի մատուցողուհիները պետք է ունենան ֆիզիկական լավ պատրաստվածություն, որպեսզի կարողանան պահել մեկ լիտրանոց, հաստ ապակիներով բաժակները: Եվ բնականաբար ամուր առողջություն է պետք նման ծավալների հետ գործունենալու համար:

Հաշվում են, որ ամեն անգամ փառատոնի համար  պատրաստվում է շուրջ 7 միլիոն գարեջուր: Եվ զարմանալին այն է, որ դրանք ամբողջովին խմում են (իհարկե 2 շաբաթում):

Մարդկանց խանդավառությունը փառատոնի հանդեպ տպավորիչ է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Privet.Am

Օկտոբերֆեստ 2017 գարեջրի փառատոն. Մյունխենը հյուրեր է ընդունում