Իմաստուն առակ. Ո՞վ է մեղավոր

Առակ, որը հրաշալի կերպով ցուցադրում է, թե ինչո՞ւ են որոշ ամուսնական զույգեր անընդհատ վիճում, իսկ որոշները՝ ոչ։ Այս առակը ստիպում է խորհել։

Իմաստուն առակ. Ո՞վ է մեղավոր

Հարևան տներում ապրում են ամուսնական զույգեր։ Մի ամուսնական զույգը անընդհատ վիճում է, իսկ մյուսի մոտ խաղաղություն է և փոխհասկացվածություն։ Մի անգամ, նախանձելով հարևան տան խաղաղությանը, կինը ասում է ամուսնուն.

– Գնա հարևանների մոտ և իմացիր, ի՞նչ են նրանք անում, որ իրենց մոտ միշտ ամեն ինչ լավ է։

Ամուսինը գնում է, թաքնվում և սկսում հետևել։

Ահա տեսնում է, որ կինը հատակն է լվանում, հանկարծ նրան ինչ-որ բան է շեղում և նա վազում է խոհանոց։ Հենց նույն ժամանակ նրա ամուսինը տուն է մտնում։ Նա չի տեսնում ջրով լի դույլը, դիպչում է դույլին և ջուրը թափվում է հատակին։

Այստեղ գալիս է կինը և ամուսնուց ներողություն խնդրելով ասում.

– Ներիր, թանկագինս, ես եմ մեղավոր։

– Ոչ, դու ներիր, ես եմ մեղավոր։

Լսում է թաքնված հարևանը այս երկխոսությունը և գնում տուն։

-Դե ի՞նչ, իմացա՞ր, ինչո՞ւմ է նրանց գաղտնիքը։

– Ամեն ինչ հասկացա։ Շատ պարզ է … մենք միշտ ճիշտ ենք, իսկ իրենք միշտ մեղավոր։

Իմաստուն առակ. Ո՞վ է մեղավոր