Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ իսկական դետեկտիվների համար

Ուղեղը մարզելու համար պարտադիր չէ 10 նիշանոց թվերը մտքում բազմապատկել։ Երբեմն անհրաժեշտ է միայն նայել նկարին և փորձել պարզել թաքնված գաղտնիքը։

BlogNews–ը բոլորին խորհուրդ է տալիս փորձել լուծել այս հետաքրքիր հանելուկը։

Հանելուկ

Ամառային շոգ օր էր, և ոստիկանության դետեկտիվը որոշել էր գետի ափին ժամանակ անցկացնել։ Հանկարծակի նա կնոջ լացի ձայն լսեց։
«Ի՞նչ է պատահել»,- հարցրեց նա հեկեկացող աղջկան։
«Ես եկա այստեղ։ Ձեռքիս ապարանջան կար, որը ես մի պահ հանեցի և դրեցի գրքիս վրա։ Հանկարծակի ուշադրությունս շեղվեց, և ես թեթև քուն մտա, սակայն երբ արթնացա, ապարանջանս այստեղ չէր»։

Դետեկտիվը խորասուզվեց մտքերում. աղջկա կողքին ոտքերի հետք չկա՝ բացի հենց նրա հետքերից։ Քննիչը նկատեց, որ ափին չկան պատահական այցելուներ. բոլորը մշտական այցելուներ էին։ Բոլոր մարդիկ հավաքվեցին դետեկտիվի մոտ և մի շարքով կանգնեցին։ Դետեկտիվը մի հայացք նետեց բոլորի վրա և միանգամից հասկացավ, թե ով կարող էր լինել գողը։

Նայեք նկարին և գտեք առավել հավանական հանցագործին․