Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է կայանված վիճակում գտնվող «Սանիթեք» ընկերության SCANIA աղբատարին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում թիվ 1 երթուղաին սպասարկող Газель մակնիշի 1451 Տ համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Սանիթեք» ընկերությանը պատկանող SCANIA մակնիշի 351 OF 61 համարանիշի աղբատար մեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ © shamshyan.com

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է կայանված վիճակում գտնվող «Սանիթեք» ընկերության SCANIA աղբատարին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է կայանված վիճակում գտնվող «Սանիթեք» ընկերության SCANIA աղբատարին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է կայանված վիճակում գտնվող «Սանիթեք» ընկերության SCANIA աղբատարին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է կայանված վիճակում գտնվող «Սանիթեք» ընկերության SCANIA աղբատարին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ