Ինչպես դառնալ տղամարդու համար ամենալավը և միակը

Մի երկու դար առաջ համարվում էր, որ երկու սիրահարների հանդիպումը վերևից նախանշված է, իսկ լինել կամ չլինել միասին` կախված է ճակատագրի բարյացակամությունից: Այդ պատճառով աղջիկները նստած սպասում էին իրենց սպիտակ ձիով արքայազնին: Ժամանակակից կանայք, սակայն, նախընտրում են կանգնեցնել ձիուն և հասնել տղամարդու սիրուն:

Առաջին փուլում դուք արդյունավետորեն թափահարում եք թարթիչներով, հմայիչ ժպիտ եք պարգևում, ոտքը ոտքին գցում: Սակայն դա ձեր գլխավոր հնարքները չեն: Հիշեք, ամենաուժեղ միջոցը, որը յուրաքանչյուր տղամարդուն խենթացնում է` սեքսուալ էներգետիկան է: Սակայն էրոտիկ տրամադրվածություն խաղալը այդքան էլ հեշտ չէ, քանի որ տղամարդը պետք է զգա ձեր առավելությունները:

Զարգացող հարաբերություններում կինը նաև պետք է գործի դնի իր ինտուցիան: Սակայն մեզանից ոչ բոլորն են կարողանում այն ճիշտ օգտագործել: Պետք է կարողանալ ճիշտ ալիքի վրա ընկնել, հասկանալ նրա բնավորության գծերը, ինչ է նա ձեզանից ցանկանում: Մի սպանեք ձեր էմոցիաները, չէ՞ որ դրանք տղամարդու ամենալավ պարգևն են:

Ում են նախընտրում տղամարդիկ

Սոցիոլոգիական հարցումը հետաքրքրիր  բացահայտում է արել: Այն հարցին, թե ինչպիսի՞ կին դուք կցանկանայիք տեսնել ձեր կողքին, տղամարդկանց մեծամասնությունը պատասխանել է, որ իրենց համար լավագույն համատեղությունը կին-ընկերն է: Սակայն ընտրության մեջ կային սիրուհի, կին, մայր, քույր: Ստացվում է, որ տղամարդու համար լավագույնը այն կինն է, ով ունակ է հասկանալ և ընդունել առանց հատուկ պայմանների, ով ունակ է սիրել ոչ թե հաջողությունների և ձեռքբերումների համար, այլ անշահախնդիր:

Օգտակար խորհուրդներ

600x580

Հիշեք հաջող ամուսնության մի քանի կանոն, որոնք ձեզ պետք կգան:

Ձեզ մոտ մի թողեք դոն ժուաններին, միայն սեքսի մասին մտածողներին, սառը և անհավասարակշիռ տղամարդկանց:

Տղամարդուց կուռք մի սարքեք նույնսիկ՝ շատ սիրելու դեպքում:

Ապրեք ձեր հետաքրքրություններով և ցանկություններով: Մի կենտրոնացեք զույգի վրա միայն, զարգացրեք ձեր տաղանդները, ունակությունները, նոր տաղանդներ բացահայտեք ձեր մեջ:

Հաճախ ձեզ դիտեք ընտրյալի աչքերով, հասկանալու համար, թե ի՞նչ է պետք ձեզ փոխել:

Մի ընտրեք ընդունված չափանիշները՝ սիրող տղամարդու հետ հարաբերություններում: Փնտրեք անհատական մոտեցում:

Շատ խնդիրների լուծման մեջ ձեզ կօգնի հումորը: Փորձեք խնդիրներին հումորով վերաբերվել և երբեք մի սևեռվեք բացասական փորձի վրա:

Ինչպես դառնալ տղամարդու համար ամենալավը և միակը