«Հրապարակ». Զվարճալի միջադեպ «Ծագումով հայեր» համերգի ժամանակ. Օռնելլա Մուտիի ելույթը եւ Դոն Պիպոյի որդու արկածները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Մարզահամերգայինում համերգի ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել։ Երբ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին բարձրացել է բեմ ու իտալերեն խոսել, նրա խոսքը թարգմանել է համերգի հովանավոր Դոն Պիպոյի որդին՝  թարգմանելով ոչ թե հայերեն, այլ՝ ռուսերեն։

Դահլիճից բացականչել են՝ հայերեն, հայերեն։ Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը հագնելով, վազել է բեմ ու սկսել մի կերպ թարգմանել Մուտիի խոսքը՝ իտալերենից հայերեն։

Ապա խոսել է Պիպոյի որդին՝ ռուսերեն հայտարարելով, թե կխոսի անգլերեն, եւ բեմ բարձրացած երիտասարդն ստիպված է եղել դա էլ թարգմանել հայերեն՝  «կոտրատված հայերենով»։

Ի դեպ, դահլիճում նստած է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ». Զվարճալի միջադեպ «Ծագումով հայեր» համերգի ժամանակ. Օռնելլա Մուտիի ելույթը եւ Դոն Պիպոյի որդու արկածները