Բենզինը կտրուկ թանկացավ. Ո՞րն է պատճառը

lragir.am-ը գրում է

Հանգստյան օրերին բենզինի գինը թանկացել է 20 դրամով: Այժմ ռեգուլար բենզինի մեկ լիտրն արժե 400 դրամ, իսկ պրեմիումինը՝ 420 դրամ: Դիզվառելիքը 360-ից դարձել է 370 դրամ:

Մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, իր վերադարձը նշանավորեց բենզինի գնի նվազմամբ: 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի հունվար բենզինի գինը իջավ մինչև 330 դրամ ռեգուլար բենզինի և 350 դրամ պրեմիումի համար: Կառավարությունն ու ՏՄՊՊՀ-ն դա բացատրում էին շուկայում նոր խոշոր խաղացողի հայտնվելով, իսկ գնանկումն իբր մրցակցության շնորհիվ է:

Ժամանակը ցույց տվեց, որ իրականում չկա ոչ մի մրցակցություն, բոլոր խոշոր ընկերությունները՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, սինխրոն՝ նույն օրը, նույն ժամին բարձրացնում են գինը, իսկ բենզինն էլ ձեռք են բերում մեկ ընկերությունից՝ Ռոսնեֆտից:

Կառավարությունն ու ՏՄՊՊՀ-ն առայժմ չեն բացատրում, թե որն է բենզինի մոտ 19% թանկացման պատճառը:

Բենզինը կտրուկ թանկացավ. Ո՞րն է պատճառը