«Թագը կվերադարձվի Լիլիին». Գոհար Հարությունյանը` «Միսս Արմենիայի» սկանդալի մասին

Tert.am Lifeն իր ընթերցողներին հայտնել է «Միսս Արմենիա» մրցույթից հետո թագը հետ են վերցրելհաղթող Լիլի Սարգսյանից, քանի որ մոտ 2 մլն արժողությամբ թագը հեղինակած ընկերությունը դժգոհ է մնացել, որ թագադրման պահին չի հնչել իրենց անունը, ինչպես նախապես պայմանավորվել էին։

 

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ արդյունք են տվել բանակցությունները, որոնք վարում էին ընկերության հետ։ «Իրենք կտրամադրեն թագը հարցազրույցների ժամանակ և որոշ ժամանակից կվերադարձնեն Լիլիին։ Իրենց նախապայմանն է, որ ստանան հասանելիք գովազդը, հետո միայն տան թագը։ Մենք փորձում ենք շտկել իրավիճակը։ Թագը, անպայման, կվերադարձվի Լիլիին»,– ասաց Գոհարը։

 

Նրա խոսքով` ընկերության ներկայացուցիչների հետ շարունակում են շատ լավ հարաբերություններ ունենալ, որևէ մեկի հետ լարվածություն չկա։

 

Գոհարից տեղեկացանք, որ Լիլիի տվյալներն արդեն ուղարկել են «Միսս Աշխարհ» մրցույթի կազմակերպիչներին։ Ազգային մրցույթները հաղթող մասնակիցները գնում են մրցույթին առանց նախնական ընտրության։ Հոկտեմբերի 20–ին Լիլին կմեկնի Չինաստան` մասնակցելու մրցույթին։

 

«Թագը կվերադարձվի Լիլիին». Գոհար Հարությունյանը` «Միսս Արմենիայի» սկանդալի մասին

«Թագը կվերադարձվի Լիլիին». Գոհար Հարությունյանը` «Միսս Արմենիայի» սկանդալի մասին