Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության. աֆորիզմներ առողջության և գեղեցկության մասին

Ախտորոշումն այնպիսի հաջողությունների է հասել, որ գործնականորեն առողջ մարդիկ չեն մնացել:
Բերթրան Ռասսել

Առողջությունը նա է, երբ ամեն օր տարբեր տեղերն են ցավում:
Ֆաինա Ռանևսկայա

 

Առողջությունը երկու հիվանդությունների միջև ընկած էպիզոդ է:
Թեդ Կանչուկ

Առողջությունը միակ բարիքն է, որը յուրաքանչուրը խլում է ինքն իրենից:
Միքայել Մամչիչ

Առողջությունը թանկ է ոսկուց:
Ու. Շեքսպիր

 

Միակ գեղեցկությունը, որ ես գիտեմ, դա առողջությունն է:
Գ. Հեյնե

Առողջությունը չես գնի, միայն կարող ես հատուցել:
Սերգեյ Կրըտըյ

 

Առողջությունը չես գնի, բայց ամեն հիվանդություն իր գինն ունի:
Անհայտ հեղինակ

Առողջությունը չեն գնահատում, քանի չի գալիս հիվանդությունը:
Թոմաս Ֆուլլեր

Առողջությունն այն աստիճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ  իրականում առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից:
Ա. Շոպենհաուեր

Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց ճկունության:
Կոզմա Պրուտկով

 

Առողջությունը որոշում է մտքերի մակարդակը:
Վալերի Գավրիլով

 

Առողջությունը երբեք չի կարող կորցնել իր արժեքը մարդու աչքերում, քանի որ բավականության և ճոխության մեջ առանց առողջության ապրելն անիմաստ է:
Նիկոլայ Չերնիշևսկի

Առողջությունը միշտ քիչ է, քան ուզում ենք և շատ է, քան թվում է:
Վալերի Աֆոնչենկո

 

Առանց առողջության անհնար է երջանիկ լինել:
Վիսարիոն Բելինսկի

Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է:
Թոմաս Քարլեյլ

Առողջն ինքը չի գնա հիվանդանոց, նրան կտանեն հարազատների կասկածները:
Միքայել Մամչիչ

Մարդու առողջությունը կախված է նրանից, թե ինչի վրա է կորցրել ժամանակը:
Նիկոլայ Ադաշչիկ

Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է:
Անհայտ հեղինակ

Առողջ հոգին կերտում է առողջ մարմին:
Վալենտինա Բեդնովա

Եթե ներում է առողջությունդ, մի’ խմիր նրա համար:
Վ. Սումբաթով

 

Առողջության գինը զգալի է հիվանդությունից հետո:
Դենիս Ֆոնվիզին

Ազատությունն ու առողջությունը մի ընդանուր բան ունեն. նրանց, իրավամբ, գնահատում են միայն այն ժամանակ, երբ նրանք չեն հերիքում:
Հանրի Բեկ

Փող ես կորցրել` ափսոս է, ժամանակ ես կորցրել` ներելի չէ, առողջությունդ ես կորցրել` անհույս է:
Գ. Ռաթներ

Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:
Սոկրատես

Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության:
Ռավիլ Ալեև

Առողջության պայթեցման համար յուրաքանչուրն ունի իր դանդաղ ազդեցության ականը:
Յանա Ջանգիրովա

Նրբագեղությունն ու գեղեցկությունը չեն կարող լինել տարանջատված առողջությունից:
Ցիցերոն

 

Կյանքի առաջին կեսում մենք պայքարում ենք առողջության համար, երկրորդ կեսում` հիվանդությունների դեմ:
Անհայտ հեղինակ

 

Բժշկությունն այնպես արագ է առաջ շարժվում, որ առողջությունը նրա ետևից չի հասցնում:
Ստաս Յանկովսկի

Միայն առողջ ժողովուրդը, առողջ ազգն է ընդունակ բարձր նվաճումների:
Անհայտ հեղինակ

Մարմնի վայելքն առողջության մեջ է, խելքի վայելքը` գիտելիքների մեջ:
Անհայտ հեղինակ

 

Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության. աֆորիզմներ առողջության և գեղեցկության մասին