Որոնք են մազաթափության (ալոպեցիա) առաջացման հիմնական պատճառները

Մազաթափությունը կամ ալոպեցիան գլխի, իսկ երբեմն նաև դեմքի (մորուք, հոնքեր, թարթիչներ) մազածածկույթի նոսրացումն է կամ թափվելը: Հազվադեպ դեպքերում մազաթափություն կարող է նկատվել նաև թևատակերի, ցայքի հատվածում և մարմնի այլ մազածածկ հատվածներում

 

Մազի կյանքի տևողությունը 4-6 տարի է, որից հետո այն փոխարինվում է նորով: Այս կերպ մարդու մարմնի մազածածկույթն անընդհատ և աննկատ կերպով փոխվում է: Սա է պատճառը, որ օրական 40-80 մազ կորցնելը բնական երևույթ է և չպետք է անհանգստության պատճառ դառնա: Սակայն եթե օրվա ընթացքում թափված մազերի քանակը գերազանցում է 100-ը, ապա խնդիրը պաթոլոգիական մազաթափության մեջ է, որը կարող է հանգեցնել ճաղատացման:

 

Տարեց մարդկանց մոտ մազածածկույթի նոսրացումը կարող է բնական երևույթ համարվել, քանի որ դա ծերացման նշաններից մեկն է: Սակայն ծերացման գործընթացներով չպայմանավորված վաղաժամ ճաղատացումը, որը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սովորաբար պայմանավորված է լինում որևէ հիվանդությամբ կամ վիճակով:

 

Ճաղատացման կամ մազածածկույթի նոսրացմանը հանգեցնող պատճառների շարքին կարող են դասվել.

 

·        օջախային ալոպեցիան (օջախային ճաղատացում),

 

·        անդրոգեն ալոպեցիան (տղամարդկային տիպ),

 

·        ընդհանուր մազաթափությունը,

 

·        մազարմատները ծանրաբեռնելու հետևանքով առաջացած ալոպեցիան,

 

·        հղիությունը,

 

·        ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը,

 

·        մաշկի սնկային ախտահարումը,

 

·        որոշ դեղամիջոցների ընդունումը (քիմիաթերապիա),

 

·        ռադիացիոն ճառագայթումը:

 

Հարկ է հիշել, որ մազաթափությունը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել ու անուշադրության մատնել, քանի որ այս խնդրիը կարող է պայմանավորված լինել որևէ լուրջ հիվանդությամբ:

 

Բացի այդ, չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Հարկ է հիշել, որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախորոշել հիվանդութունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:

Որոնք են մազաթափության (ալոպեցիա) առաջացման հիմնական պատճառները